Շիրակի մարզում ապրիլի 24-ին նվիրված հիշատակի միջոցառումները կմեկնարկեն պատարագներով: Հիշատակի պատարագ կմատուցվի Շիրակի թեմի բոլոր եկեղեցիներում: Մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներն ավելի ուշ կլինեն Գյումրիում Բագրատունյաց պուրակում՝ Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Վերածնունդ» հուշակոթողի մոտ, որի հեղինակը ՀՀ վաստակավոր, ՌԴ ժողովրդական նկարիչ, Ուկրաինական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ֆրիդ Սողոյանն է։ Հուշակոթողը խորհրդանշում է ոչ միայն հայ ժողովրդի անցյալը, այլ նաև ներկան ու հավատը ապագայի հանդեպ: Ավելի ուշ Շիրակի և Լոռու բնակիչները, այս մարզերում գործող դիվանագիտական կառույցների, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, ԱԺ պատգամավորները, զինվորականները հավաքվելու են Հերհերի ձորում, որն ավելի հայտնի է Ջարդի ձոր անվամբ, գտնվող հուշակոթողի մոտ՝ ծաղիկներ դնելու և հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:
Ըստ պատմական որոշ վկայությունների` 1918-21 թվականներին այս տարածքում են նահատակվել Ալեքպոլ գավառի և Ղարաքիլիսայի 50 գյուղի ավելի քան 12 հազար բնակիչ: Պատմական մեկ այլ աղբյուրի համաձայն՝ հենց այս տարածքում 1920 թվականին Երիտթուրքերի քաղաքականությունը շարունակել է քեմալական Թուրքիան:
Հիշատակի միջոցառումներ տեղի կունենան մարզի բոլոր համայնքներում, իսկ երեկոյան Գյումրիում կանցկացվի Ջահերով երթ:
Արմենուհի Մխոյան
15:15
13:55
13:04
12:35
12:03
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:02
16:24
16:15
16:13
16:09
15:52
14:55
14:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03