Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում հատուկ ասուլիս է կազմակերպել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:
Ինչպես տեղեկանում ենք Փայլանի ֆեյսբուքյան էջից, որով հեռարձակվում է ասուլիսը, հայազգի պատգամավորն իր խոսքում շեշտել է, որ Թուրքիան պետք է առերեսվի իր անցյալին և ճիշտ անունով կոչի տեղի ունեցածը՝ ներկայում և ապագայում նման ողբերգությունների կրկնությունը բացառելու համար:
«1915 թվականին այս օրը՝ ապրիլի 24-ին, բազմաթիվ հայ մտավորականներ ու գործիչներ ձերբակալվել և ուղարկվել են մահվան: Ես 2016 թվականի նոյեմբերի 4-ին նույն զգացումներն ունեցա, երբ Թուրքիայում ձերբակալվեցին իմ կուսակից մի շարք պատգամավորներ: Ապրիլի 24-ին սպանվածներից Գրիգոր Զոհրապն էլ էր Մեջլիսի պատգամավոր:
Եվ երբ 2016-ի նոյեմբերին ձերբակալվեց Սելահաթթին Դեմիրթաշը՝ ես նույն բանն էի զգում»,- ասել է Փայլանը:
Հայազգի պատգամավորն ուշադրություն է հրավիրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ապրիլի 24-ի կապակցությամբ Պոլսո Հայոց պատրիարքարանին հղած ցավակցական ուղերձին:
«Հարգելի նախագահն արդեն 4-րդ տարին է՝ ցավակցական ուղերձ է հղում հայ ժողովրդին: Իսկապես շնորհակալ եմ նրան դրա համար, դա ցավը մեղմող հանգամանք է, իրոք շնորհակալությունս եմ հայտնում, դա քաջություն պահանջող քայլ է: Սակայն այստեղ պարոն նախագահը տեղի ունեցածն իր անունով չի կոչում: Տեսեք՝ ասվում է «Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին ու բարդ պայմաններում մահացած Օսմանյան կայսրության քաղաքացի հայերի …»: Բայց իմ տատիկը, իմ պապիկը պատերազմի պատճառով չեն մահացել, պարո՛ն նախագահ: Իմ տատիկն ու պապիկը զինվորներ չէին, նրանք արհեստավոր էին, այգեգործներ, գյուղացիներ, ծերեր ու երեխաներ», - ասել է Փայլանը:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02