Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ սոցցանցերից մեկի իր էջում հրապարակում է արել համշենցի մտավորական, գրող ու հրապարակախոս Հյուրիյե Շահինը:
Նա հիշեցրել է իր ընթերցողներին, որ հայերն այդ հողերում ապրել են հազարավոր տարիներ՝ լինելով այդ տարածքի բնիկ ժողովուրդը, իսկ նրանց կոտորելով՝ պետությունը վնաս է հասցրել նաև ամբողջ երկրին՝ դարձնելով այն «մեծ անապատ»:
«Ինչպես ասում էր Հրանտ Դինքը՝ ավելի քան 4000 տարվա պատմություն ունեցող մի ժողովուրդ 1915-ին ոչնչացվեց իր հայրենիքում՝ իր իսկ մշակույթով հանդերձ: Քրիստոնյա հայերն այս երկրի ամեն անկյունում ու ամեն ոլորտում են ստեղծարար եղել: Երբ նրանք ոչնչացվեցին՝ երկիրն էլ անապատի վերածվեց: Նույնիսկ այն հայ արհեստավորների մնալը, որոնց ոմանք փրկել էին՝ սեփական շահերից ելնելով, չկանգնեցրեց այդ համատարած «անապատացումը», - գրել է Շահինը՝ ընդգծելով, որ ժամանակակից թուրքական պատմագրության մեջ Միջին Ասիայից եկած թուրքերի զավթողական գործողությունները ներկայացվում են որպես մեծ հաղթանակ, իսկ սեփական հողում ապրած հայերը դավաճանի կերպարով են ներկայացվում թուրքական դասագրքերում:
«Սա ո՞ր մի խղճի գաղափարի մեջ է տեղավորվում»,- հարց է հղել համշենցի մտավորականը:
Նա կոչ է արել աշխարհին դադարեցնել անհատների շահերի համար մղվող պատերազմներն ու ցեղասպանությունները:
«Խոնարհվում եմ այս հողերում բռնի գաղթի ու կոտորածների հետևանքով ոչնչացված քրիստոնյա հայ, հույն ու ասորի ժողովուրդների առաջ: Վե՛րջ ցեղասպանություններին: Այս աշխարհն այնքան մեծ է, որ կբավականացնի բոլորիդ»,- իր խոսքը եզրափակել է Շահինը:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01