Facebook-յան օգտատեր Ծ. Մ.-ն սոցցանցի իր էջում տեղեկացրել է, որ երեկ Վարդավառին ինչ-որ տղա «ջրելու» պատրվակով սեռական բնույթի ոտնձգություն է թույլ տվել իր նկատմամբ:
«Էն որ արդեն ահավոր կեղտոտ Կարապի լճի կողքով անցնում ես, 50 սեռաքաղց գյադուկներով գալիս կոշիկդ պոկելով քեզ քաշում գցում են ջուրը, էն գյադուն էլ, որ քեզ ջրի տակ ուզում էր բռնաբարեր, մի լավ ծեծում ես, իսկ էդքանից հետո, որ բոբիկ ես քայլում, սաղ նենց են վրեդ նայում, ոնց որ քաղաքի աբորիգենը դու ըլնես»,- գրել է նա։
Tert.am-ը այս գրության առնչությամբ զանգահարեց ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն` պարզելու, թե արդյոք Վարդավառին բռնաբարության փորձի մասին հաղորդում են ստացել: Ոստիկանությունից տվեցին բացասական պատասխան:
Նշենք, որ նման բողոքները քիչ չեն. մի օգտատեր երեկ գրել էր, որ իրեն ոտից գլուխ ջրել են` չնայած զգուշացրել է, որ թոքաբորբ ունի ու իրեն սառը ջուրը հակացուցված է: Իսկ ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալ Ռուբեն Մելիքյանն իր Facebook-ի էջումգրել էր, որ Վարդավառի օրը «խաղի կանոնները» հստակեցնելու անհրաժեշտություն կա:
«Կարծում եմ՝ առկա է Վարդավառի իրավունքը և մարդու մյուս հիմնարար իրավունքները (ազատ տեղաշարժի իրավունք, սեփականության իրավունք, անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունք, և այլն) ողջամտորեն հավասարակշռելու և դրա հիման վրա «խաղի կանոնները» հստակեցնելու անհրաժեշտություն»,- գրել էր նա։
Tert.am
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47