Երեկ հանրահավաքի ժամանակ Ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի պապի անունով ներկայացած մեկը բարձրացավ հարթակ եւ ելույթ ունեցավ: Նա պատմեց, որ երազում Ռոբերտին է տեսել, վերջինս ուզել է մասնակցել հանրահավաքի, ասել է՝ մի օրով եկել եմ: Այդ ելույթը լսելուն պես Ռոբերտ Աբաջյանի իրական պապն ու հարազատները խիստ բարկացել են՝ իրենց անունից ինչ-որ մեկը փորձում է խաղ խաղալ: Aravot.am-ի հետ զրույցում Ռոբերտ Աբաջյանի եղբայրը՝ Ռուբենն ասաց. «Աբսուրդ է դա: Հանրահավաքից հետո գնացել եմ այնտեղ, դերասան Հայկոն էր այնտեղ, ասել եմ՝ դա իրենց կողմից բացթողում էր: Հարցրեցի՝ դրա համար պատասխանատու մարդ կա՞ր, ասացին՝ չէ: Ես չգիտեմ իմաստը որն էր դրա, PR ինչ-որ շոու-մոու են ուզում արդեն կազմակերպեն, բայց դե սիրուն բան չեն անում համենայնդեպս»: Մենք նաեւ զրուցեցինք Ռոբերտ Աբաջյանի իրական պապիկի՝ Գեւորգ Աբաջյանի հետ: Նա ասաց. «Շատ վատ եմ վերաբերվում, որ իմ անվան տակ ելույթ են ունենում: Ես ամբողջ գիշեր չեմ կարողացել քնել, այս մի քանի օրվա իրադարձությունները, այդ ելույթն ինձ շատ վատ վիճակի մեջ էին գցել»: Հարցին՝ սա միտումնավո՞ր են արել, ըստ Ձեզ, նա պատասխանեց. «Ես չեմ իմանում, ով է նա, ինչ է, չգիտեմ: Ինձ համար անակնկալ էր, ես տանը նստած՝ կինս ասում է՝ արի տես, դու հրապարակում հիմա խոսում ես, ելույթ ես ունենում: Ջղայնացա: Այսօր պաշտպանության նախարարությունից էլ էին ինձ հետ կապվել»: Նա ասաց, որ ինքը հանրահավաքին, ցուցարարներին միանալու միտում չի ունեցել, որովհետեւ առողջական խնդիրներ ունի, տանից դուրս չի գալիս: Գեւորգ Աբաջյանը մտավախություն ունի, որ նույն մարդը իր անունից այլ տեղերում էլ է ներկայանում եւ այլ քայլերի է դիմում. «Չի բացառվում, որ կարող է նման բաներ էլ արած լինի: Կարող է միտում ունի, կարող է ուզեցել է ժողովրդի հայրենասիրական ոգին արթնացնի, ոգեւորի, ժողովուրդը գիտեք ինչքան է սիրում Ռոբերտին: Երեւի օգտվելով առիթից՝ մարդն ուզեցել է իրեն ցույց տա: Բայց նեղվելը որն է, եթե ձեր անունից մեկը փորձի խոսել, դուք ի՞նչ կզգաք: Ես կեսից ջղայնացա, չէի էլ ուզում լսել ինչ է ասում, կարող է այնպիսի բաներ է ասել, որոնք ես կյանքում չէի ասի, սխալ բաներ: Ասում է՝ Դավիթը ավագ որդին է, Ռոբերտի Եղբայրը, մենք Դավիթ չենք ունեցել»:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01