ՀՀ կառավարության՝ ապրիլի 12-ի N425-Ն որոշմամբ ԱՆ Քրեակատարողական ծառայության ծառայողների ամսական լրավճարների վճարման նպատակով Քրեակատարողական ծառայությանը 2018թ.-ին հատկացվել է 93.837.7 հազար ՀՀ դրամ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
ՔԿՎ հանրային կապերի բաժնի տեղեկացմամբ, որ նշված գումարն ուղղվելու է կրտսեր խմբի ծառայողների աշխատավարձերի բարձրացմանը:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտարարում է աշխատանքի ընդունելություն կրտսեր և միջին խմբի պաշտոններում:
«Ընդունվելու համար կարող են դիմել՝
Միջին խմբի (սպայական) պաշտոններում` բարձրագույն, իսկ կրտսեր խմբի պաշտոններում առնվազն միջնակարգ կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան այն քաղաքացիները, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի ներկայացուցիչների և արական սեռի այն քաղաքացիների, որոնք «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ-ե» կետերով նախատեսված հիմքերով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից):
Տիրապետում են հայերենին, մասնագիտական գիտելիքներով, գործնական և անձնական հատկանիշներով ու առողջական վիճակով կարող են կատարել քրեակատարողական ծառայողի պարտականությունները:
Դատական կարգով չեն ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ, դատական կարգով չեն զրկվել քրեակատարողական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից, չեն դատապարտվել դիտավորյալ հանցագործություն կատարելու համար:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին (ք. Երևան, Արշակունյաց 63, հեռ. 060-37-37-55)»,-ասված է ՔԿՎ տարածած հաղորդագրության մեջ:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01