ՀՀ ազգային ժողովի իրավական ապահովման բաժնի պետ Վահե Դանիելյանը միացել է պայքարին: Վերջինս ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ.
«Հպա՛րտ քաղաքացիներ, ես՝ ՀՀ ազգային ժողովի իրավական ապահովման բաժնի պետ Վահե Դանիելյանս, միանում եմ ժողովրդի արդար պայքարին: Ժողովորդը հեղափոխության, այդ թվում՝ իշխանափոխության անօտարելի իրավունք ունի ՑԱՆԿԱՑԱԾ ժամանակ՝ անկախ ընտրությունների կարգից եւ ժամանակացույցից:
Բոլոր այն դեպքերում, երբ հանրային իշխանությունը ակնհայտ գործում է քաղաքացիների շահերի դեմ, այս իրավունքը նաեւ ամեն քաղաքացու պարտականությունն է դառնում՝ որպես բռնակալության դեմ երաշխիք: Ոստի՝ սատարում եմ ժողովրդի կողմից ներկայացված վարչապետի թեկնածուին՝ հաղթանակով ավարտելու սկսված գործընթացը: Հավաստիացնում եմ, որ պետական ծառայության մեջ բազմաթիվ են այն մարդիկ, ովքեր ծառայել եւ ծառայում են ոչ թե առանձին մարդկանց, խմբերի եւ նրանց մասնավոր շահերին, այլ միայն Սահմաննադրությանը, օրենքներին, հայ ժողովրդին ու հայրենիքին:
Եթե կան այլ հանրային ծառայողներ եւս, ովքեր իրենց զորակցությունն են հայտնում ժողովրդի արդար պահանջներին, կարող են մեկնաբանությունում ավելացնել + եւ զբաղեցրած պաշտոնը: Այս հայտարարությանը միացել են նաեւ ՀՀ արդադադատության նախարարության համակարգի իրավական ապահովման բաժնի պետ Էմիլ Մարգարյանը եւ «Օրենսդրության զարգացման» հիմնադրամի հետ կապերի բաժնի պետ Գոհար Հակոբյանը»:
15:15
13:55
13:04
12:35
12:03
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:02
16:24
16:15
16:13
16:09
15:52
14:55
14:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03