«Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, պատգամավոր, Հայաստանի ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը РБК-ի հետ զրույցում պատմել է ՌԴ դեսպանի հետ հանդիպման մանրամասները:
Ըստ այդմ՝ Ռուսաստանը խոստացել է չմիջամտել Հայաստանի քաղաքական ճգնաժամին, իսկ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է հակառուսական տրամադրությունների բացակայության մասին:
Նիկոլ Փաշինյանը և Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հետ հանդիպումը կայացել է ապրիլի 25-ին: Փաշինյանը հստակեցրել է, որ ինքն է նախաձեռնել այդ հանդիպումը:
Նա մանրամասնել է, որ Ռուսաստանը խոստացել է չմիջամտել Հայաստանի իրադարձություններին: Բացի այդ, Փաշինյանը վստահեցրել է ռուս դեսպանին, որ իր շարժման մեջ «հակառուսական տրամադրությունների ոչ մի կաթիլ»: Նրա խոսքերով՝ գլխավոր թեման եղել է Հայաստանում ներքաղաքական իրավիճակը:
«Մենք շատ հարցեր ենք քննարկել, և ամենագլխավորն իհարկե մեր իրավիճակն է և դրա հետագա զարգացումը: Մենք քննարկել ենք, թե ինչպես Ռուսաստանը կարող է հասկանալ իրավիճակը և ինչպես Ռուսաստանը կարող է նպաստել այդ իրավիճակի հանգուցալուծմանը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Հարցին, թե արդյոք մտավախություններ չկան, որ հաշվի առնելով ուկրաինական փորձը, երկար քաղաքական ճգնաժամի դեպքում Ռուսաստանը կարող է միջամտել՝ Նիկոլ Փաշինյանը բացասական պատասխան է տվել:
«Ես չեմ ցանկանում հաշվի առնել ուկրաինական փորձը, որովհետև դա բոլորովին այլ պատմություն է: Ես ցանկանում եմ հստակ փաստել, և այդ մասին է խոսքը եղել դեսպանի հետ հանդիպման ժամանակ, որ այդ շարժումը չունի ընդհանրապես ոչ մի աշխարհաքաղաքական համատեքստ»,- հայտարարել է նա:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանում բողոքի ցույցերը «շարժում չեն ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Միացյալ Նահանգների, ո՛չ Եվրամիության, ո՛չ Իրանի, ո՛չ Վրաստանի դեմ»:
«Դա շարժում է կոռուպցիայի դեմ, դա շարժում է անարդյունավետ կառավարման դեմ, և դա զուտ ներհայաստանյան շարժում է: Եվ ես շատ ուրախ եմ, որ Ռուսաստանի ներկայացուցիչները նշում են, որ մտադիր չեն միջամտել Հայաստանի ներքին գործերին: Առավելևս, որ այստեղ չկա ոչ մի աշխարհաքաղաքական համատեքստ և ընդհանրապես չկա ոչ մի հակառուսական տրամադրություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, Մոսկվան Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին վերաբերում է որպես երկրի ներքին գործ:
Նիկոլ Փաշինյանը պատմել է, որ ռուս դեսպանի հետ զրույցի ընթացքում նաև քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը, բայց «ոչ շատ մանրամասն»:
Ավելի վաղ ընդդիմադիր պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ավինյանի հետ ռուս դիվանագետների հանդիպման մասին հայտնել են Հայաստանում ՌԴ դեսպանատնից: Դիվանագետները հայտարարել են, որ հանրահավաքների կազմակերպիչներին «գործող իշխանությունների և այլ քաղաքական ուժերի հետ կառուցողական երկխոսության» կոչ են արել, և նշել են, որ իրավիճակը պետք է լուծել «սահմանադրական դաշտում և Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների շահերից ելնելով»:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01