ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին լուրերին՝ նախ ասաց, որ այդ տեղեկությունը պաշտոնապես հերքվել է, և բացի այդ, եթե խոսքը ժամանակավոր պաշտոնակատարի մասին է, ապա չի կարող խոսք գնալ հրաժարականի մասին, այլ պետք է խոսվի լիազորությունների դադարեցման մասին:
Անդրադառնալով Էդվարդ Նալբանդյանի և Արմեն Գևորգյանի՝ Մոսկվա կատարած այցին, նա ասաց, որ տեղյակ չէ:
«Այս իրավիճակը մեզ բոլորիս մտահոգում է»,-ասաց նա և նշեց, որ երկրի համար լավագույն ելքը պետք է գտնվի: Վարդան Արամյանը նշեց, որ իր կողմից ճիշտ չէ այնպիսի հայտարարություն անել, որն իր լիազորություններից դուրս է:
Անդրադառնալով միջազգային փորձին՝ նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանն ասաց. «Անկախ նրանից, թե լարվածությունը, անհանգստությունն ինչ պատճառներ ունեն, պետք է ուշադիր լինենք ինֆորմացիոն հոսքերի կառավարմանը, քանի որ դա տնտեսական աճի վրա ազդում է»:
Ըստ նրա՝ պետք է անել ամեն ինչ այս իրավիճակից առավելագույն օգուտներով և նվազագույն վնասներով դուրս գալու համար, և եթե իրավական պետություն ենք ուզում, ուրեմն «ձեռքներս պետք է դնենք օրենքի վրա»:
«Հետագայում ինչպես խաղաքարտերը կբացվեն… առայժմ բնականոն հունով ենք շարունակում, և Ֆինանսների նախարարությունը նախկինի պես օրական 10-12 ժամ պետք է աշխատի»,-ասաց նա:
Նա նշեց, որ այս լարվածությունն ունենում է իր ազդեցությունը, և դրա շարունակական դրսևորումները կարող են տնտեսական ակտիվության վրա ազդեցություն ունենալ։
Անդրադառնալով եվրապարտատոմսերին՝ նա ասաց, որ եկամտաբերության վարքագիծը մեզ մոտ մինչ ապրիլի 12-13-ը համահունչ էր գլոբալ զարգացումներին, իսկ դրանից հետո կտրուկ բարձրացավ: Նա նշեց, որ ֆինանսական շուկայի մասնագետները արագ են արձագանքում, և մինչև 23-ը տոկոսադրույքների աճ նկատվեց, իսկ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո նվազեց։
tert.am
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02