ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը Tert.am-ի հետ զրույցում պարզաբանեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի պնդումը, թե առկա են օբյեկտիվ կասկածներ, որ Կարեն Կարապետյանը վարչապետ դառնալու իրավական պահանջին չի բավարարում:
Նշենք, որ Մարուքյանն իր Facebook-ի էջում ներկայացնելով Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի պահանջները, կասկածի տակ էր առել մասնավորապես վերջին 4 տարիներին Կարեն Կարապետյանի մշտական բնակության պայմանը:
Մնացական Բիչախչյանը նշեց, որ Կարեն Կարապետյանն անձնագրային վիզաների վարչություն դիմում է ներկայացրել և փոխվարչապետի պաշտոնում առաջադրվելու համար հիմք է հանդիսացել իրենց կողմից ներկայացված տեղեկանքը, որում նշվել է սահմանային անցակետով նրա սահմանահատումները:
Ըստ նրա՝ Կարեն Կարապետյանը Հայաստանի Հանրապետությունից բացակայել է 719 օր։ «719 թվի մեջ ներառված է նույնիսկ իր ՀՀ Վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածը, որի ընթացքում ՀՀ-ից բացակայել է 31 օր։ 719 օրից 31 օրը հանած ստացվում է 688 օր է դրսում եղել:
Այսինքն՝ այստեղ որևիցե օբյեկտիվ հանգամանքեր չկան, որ նրա այս դրույթը չէր կարող բավարարել այդ պահանջին: Հետևաբար, Կարեն Կարապետյանին տեղեկանք տրամադրվել է օրենքով սահմանված կարգով և նա բավարարում է և՛ Սահմանդրության, և՛ ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված պահանջներին»,-ասաց նա:
Նշենք, որ Մարուքյանի ներկայացրած կից պահանջների՝ ՀՀ Սահմանադրության 148-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները:
48-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
Վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու ցենզը սահմանված է ՀՀ ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 134-րդ հոդվածով, համաձայն որի Ազգային ժողովի կողմից ընտրվող կամ նշանակվող պաշտոնում թեկնածուներն առաջադրվում են Սահմանադրությամբ, Կանոնակարգով և այլ օրենքով սահմանված կարգով:
Թեկնածուն վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող չի համարվում, եթե թեկնածուի գրանցման համար մշտապես բնակվելու մասին տեղեկանքն ստանալու նպատակով բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին դիմում տալու օրվան նախորդող 1461 օրերի ընթացքում նա առնվազն 731 օր բացակայել է Հայաստանի Հանրապետությունից, բացառությամբ այն դեպքերի, երբ բացակայությունը պայմանավորված է եղել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայության մեջ գտնվող անձի՝ ծառայողական նպատակներով արտերկրում գտնվելու կամ արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության հանգամանքներով:
20:58
20:33
20:04
15:35
14:42
14:19
13:48
13:24
13:09
12:52
12:34
12:33
12:27
12:16
12:02
11:44
11:28
11:05
10:33
10:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03