Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 4-ին ցավակցական հեռագիր է հղել Էլի Վիզելի ընտանիքին՝ մեծ հումանիստ, գիտնական, Նոբելյան մրցանակակիր և Հայաստանի մեծ բարեկամ Էլի Վիզելի վախճանի կապակցությամբ: Հանրապետության Նախագահը ցավակցություն և զորակցություն է հայտնել Էլի Վիզելի ընտանիքին ու մերձավորներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն:
«Վերապրելով հոլոքոստը՝ նա իր ողջ կյանքն անցկացրեց՝ պայքարելով անարդարության, անհանդուրժողականության և անտարբերության դեմ: Մենք բարձր ենք գնահատում Էլի Վիզելի ներդրումը անցյալում կատարված ցեղասպանությունների մասին բարձրաձայնելու և «Այլևս երբեք» կարգախոսին հավատարիմ՝ նման սարսափելի հանցագործություններից զերծ ապագա կերտելու գործում: Անուրանալի են նրա հետևողական ջանքերը՝ միտված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Հավատացած եմ, որ Էլի Վիզելի արդարության կոչերը կհավերժանան՝ իրենց արձագանքը գտնելով նաև ցեղասպանու թյունների նախատիպ դարձած Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևերում՝ որպես այդ հանցագործության կանխարգելման նվազագույն անհրաժեշտ միջոց:
Մեզ համար մեծ պատիվ էր նաև, որ Էլի Վիզելը դարձավ «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակաբաշխության ընտրող հանձնախմբի համանախագահ՝ արժանին հատուցելու համար մերօրյա այն հերոսներին, ովքեր օգնում են մարդկանց անձնվեր բացառիկ ջանքերով: Դա ևս մեկ քայլ էր՝ ուղղված անտարբերության վերացմանը: Հայաստանի Հանրապետությունն այս և այլ նման նախաձեռնություններով շարունակելու է մնալ ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային պայքարի առաջամարտիկների շարքում:
Ես հաճախ եմ իմ ելույթներում մեջբերում կատարում նրա իմաստուն խոսքերից: Նրա թողած ժառանգությունը ողջ մարդկության ձեռքբերումն է, որ մենք պետք է փայփայենք, և որով պետք է առաջնորդվենք մեր հետագա գործունեությունն իրականացնելիս: Նա իր կյանքով «ավելի լավի» օրինակ է ծառայել համայն մարդկության համար: Էլի Վիզելի ավանդը համամարդկային է, ինչպես որ համամարդկային է նրա կորուստը:
Մեզ համար հարազատ դարձած այս անունը մեկընդմիշտ կմնա Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամների շարքում»,- ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47