Եվրոպայի շատ երկրներում այսօր կարմրուկի բռնկումներ, երբեմն էլ համաճարակներ են գրանցվում: Անցած տարիների համեմատությամբ Հայաստանում նույնպես հիվանդացությունն աճել է, սակայն համաճարակ չկա՝ կարմրուկի դեմ բնակչության մեծ մասի պատվաստվելու շնորհիվ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Իմունոկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
Նա հիշեցրեց, որ 2018 թվականի սկզբից Հայաստանում գրանցվել է կարմրուկի 17 դեպք: 17 հիվանդից 14-ը կարմրուկի դեմ պատվաստված չէր, մնացած երեքը մասնակի էր պատվաստվել:
Համեմատության համար՝ Ուկրաինայում ապրիլի 16-22-ն ընկած ժամանակահատվածում 1070 մարդ հիվանդացել է կարմրուկով՝ 507 մեծահասակ եւ 563 երեխա: Ուկրաինայում 2018 թվականի սկզբից ընդհանուր հիվանդացել է 11,720 մարդ՝ 4564 մեծահասակ եւ 7156 երեխա, իսկ կարմրուկի բարդություններից մահացել է 8 մարդ՝ 6 երեխա եւ 2 մեծահասակ:
Հիշեցնենք, որ վերջերս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել էր, որ 2017 թվականին Եվրոպայում կարմրուկի դեպքերի թիվը 2016 թվականի համեմատությամբ ավելացել է ամբողջ 400 տոկոսով. 2017 թվականին Եվրոպայում կարմրուկով հիվանդացել է 21 315 մարդ, գրանցվել է նաեւ մահվան 35 դեպք:
2017 թվականին կարմրուկի խոշոր բռնկումներ (100 եւ ավելի դեպքեր) գրանցվել են եվրոպական տարածաշրջանի 53 երկրից 15-ում: Անցյալ տարի ամենախոշոր բռնկումները գրանցվել են Ռումինիայում (5562), Իտալիայում (5006) եւ Ուկրաինայում (4767): Բռնկումներ են եղել նաեւ Հունաստանում, Գերմանիայում, Սերբիայում, Տաջիկստանում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Բուլղարիայում, Իսպանիայում, Չեխիայում եւ Շվեյցարիայում:
Կարմրուկը սուր ինֆեկցիոն հիվանդություն է: Հիվանդության հիմնական ախտանիշներն են բարձր ջերմությունը, բերանի խոռոչի եւ վերին շնչուղիների լորձաթաղանթի բորբոքումը, կոնյունկտիվիտը, մաշկի բծավոր բշտիկային ցանը եւ ընդհանուր ինտոքսիկացիան: Կարմրուկի վիրուսն է Morbillivirus-ը, որը սարսափելի վարակիչ է, այն արագ տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Հաստատությունից հիվանդ մարդու հեռանալուց հետո այս վիրուսը կարող է օդում եւ մակերեւույթների վրա ապրել մինչեւ 2 ժամ:
Կարմրուկը համարվում է վարակի մեծ փոխանցվելիութամբ հիվանդություն. 10 չպաստվաստված մարդուց 9-ը հիվանդի հետ շփվելիս վարակվում է: Ներկայումս կարմրուկի կանխարգելման միակ միջոցը պատվաստումն է:
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
14:42
14:19
13:48
13:24
13:09
12:52
12:34
12:33
12:27
12:16
12:02
11:44
11:28
11:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03