ՀՀ վերահսկիչ պալատից ստացվել է 2017 թվականին ՀՀ գյուղատնտեսության նախարարությում իրականացված՝ հանրապետությունում տավարաբուծության զարգացման ծրագրի ստուգման արդյունքները, որոնցով արձանագրվել են պետական շահերի խախտման մի շարք փաստեր:
Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Պարզվել է, որ ծրագրով տոհմային երինջների բաշխման և հատկացման փուլում ՀՀ գյուղատնտեսության նախարարի համապատասխան հրամանով ստեղծված՝ ՀՀ ներկրվող տոհմային երինջների բաշխման հանձնաժողովի կողմից մասամբ են հաշվի առնվել երինջների պահպանման անասնաբուժասանիտարական և տեխնոլոգիական պայմանները, շահառուների ֆինանսական հնարավորությունները, ծրագրի պատշաճ իրականացման համար չեն կիրառվել համապատասխան հսկողական մեխանիզմներ:
Արդյունքում, մի շարք դեպքերում ծրագրում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտները ոչ միայն չեն կատարել պայմանագրերով ստանձնած տարաժամկետ վճարման պարտավորությունները, այլև վերջիններիս մոտ ընդհանրապես առկա չեն ծրագրով ձեռքբերված երինջները:
Մասնավորապես Ֆիզիկական անձ Ա. Մ.-ն (գործունեության վայրը՝ ՀՀ Արագածոտնի մարզ), 2015 թվականին ձեռք է բերել 12 մլն. 158 հազ. դրամ ընդհանուր արժողությամբ 10 գլուխ երինջ, որի դիմաց ստանձնած վճարման պարտավորություններն ընդհանրապես չեն կատարվել:
Ավելին, չնայած արդեն իսկ ունեցած ժամկետանց պարտավորության, վերջինս 2016թ.-ին կրկին ձեռք է բերել 5 մլն. 674 հազ. դրամ ընդհանուր արժողությամբ 5 գլուխ երինջ և ձեռք բերված երիջները շահառուի մոտ առկա չեն:
Ֆիզիկական անձ Գ. Հ.-ն, (գործ. վայրը՝ ՀՀ Արարատի մարզ), 2016թ.-ին ձեռք է բերել 46 մլն. 531. հազ դրամ ընդհանուր արժողությամբ 41 գլուխ երինջ, որի դիմաց ստանձնած վճարման պարտավորություններն ընդհանրապես չեն կատարվել այն պարագայում, որ ձեռքբերված 41 գլուխ երինջները շահառուի մոտ առկա չեն:
Հիշատակված դեպքերով քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունը ստուգելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու հարցերը քննարկելու համար՝ կազմված փաստաթղթերը ուղարկվել են ՀՀ Արագածոտնի և ՀՀ Արարատի մարզերի դատախազություններ:
Վերահսկիչ պալատից ստացված նյութերում առկա են նաև պարտավորությունների չկատարման բազմաթիվ այլ դեպքեր, որոնցով ուսումնասիրությունները շարունակվում են:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01