Մեր իշխանության գալուց հետո աշխարհաքաղաքական ռևերսներ չեն լինելու և Հայաստանը հավատարիմ է մնալու իր բոլոր միջազգային պարտավորություններին, այսօր Գյումրիում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Իմ Քայլը» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Մի այսպիսի «տրյուկ» են անում` փորձելով ներկայացնել, թե այս հարթակը, որ ղեկավարում է թավշյա հեղափոխությունը, հետագայում քաղաքական, աշխարհաքաղաքական, տնտեսական պատերազմներ է մղելու Ռուսաստանի դեմ:
Ուրեմն ես ուզում եմ ընդամենը մի պարզ բան ասել` ես նույնիսկ չեմ ուզում ասել, որ մենք ամենևին էլ Ռուսաստանի թշնամին չենք, որովհետև դա պարզ է, բայց մենք առավել ևս մեր սեփական երկրի թշնամին չենք, որ մեր երկիրը տանենք ոչ խելամիտ և արկածախնդիր ճանապարհներով: Ասել ենք և ասում ենք` մեր իշխանության գալուց հետո աշխարհաքաղաքական ռևերսներ չեն լինելու», - ասաց Ն. Փաշինյանը:
Նա նշեց` իր ղեկավարած շարժումը երբեք չի ասել և չի ասում, որ Հայաստանը պետք է դադարեցնի իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին.
«Մենք երբեք չենք ասել և չենք ասում, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից: Մենք երաշխավորում ենք, որ Հայաստանը կմնա ՀԱՊԿ անդամ ոչ թե նրա համար, որ շատ կամ քիչ ենք սիրում այդ կազմակերպությունը, այլ որովհետև դա բխում է ՀՀ ազգային շահերից: Բայց մենք նաև կաշխատենք, որպեսզի այդ կազմակերպությունը ավելի արդյունավետ լինի և շատ ավելի լուրջ երաշխիքներ ապահովի Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար, քան ապահովում է մինչև հիմա: Մենք այս հարցերը չենք պատկերացնում, որպես հարցեր, որ պետք է լուծվեն հակամարտության տոնայնությամբ, սա համբերատար, խաղաղ, գործընկերային աշխատանքի հարց է, և ուզում եմ սա շատ հստակ ամրագրել», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա ևս մեկ անգամ վերահաստատեց` Հայաստանը հավատարիմ է մնալու միջազգային պարտավորություններին` ներառյալ ԵՄ-ի հետ կնքած Խորը և համապարփակ համագործակցության և Եվրասիական տնտեսական միության պայմանագրերին:
«Սա չի նշանակում, որ մենք համարում ենք թե երկու ուղղությամբ էլ համագործակցությունը անթերի է` ոչ, ամենևին, և մենք պիտի ձգտնեք այդ հարաբերությունները դարձնել անթերի», - ասաց Փաշինյանը:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01