ԱԺ ՀՀԿ խմբակցությունը դեռ որոշում չի կայացրել վարչապետի թեկնածու առաջադրելու հարցում:
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ մինչև ապրիլի 30-ը ժամը 18:00-ն ԱԺ խմբակցություններն ունեն ժամանակ` ներկայացնելու իրենց որոշումը վարչապետի ընտրության վերաբերյալ: «Մինչ այդ ժամկետը ՀՀԿ խմբակցությունը կներկայացնի իր որոշումը վարչապետի ընտրության վերաբերյալ»,- հայտարարեց նա:
Անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանի այն հայտարարությանը, թե ստեղծված իրավիճակում ճիշտ կլինի, որ ՀՀԿ-ն թեկնածու չառաջադրի, Շարմազանովն ասաց. «Կարեն Կարապետյանը, Գևորգ Կոստանյանը, տարբեր մարդիկ տարբեր կարծիքներ են արտահայտում, դա այդ մարդկանց անձնական կարծիքն է»,- ասաց նա:
Շարմազանովն ընդգծեց, որ ՀՀկ-ն ժողովրդավարական կուսակցություն է, իսկ բազմակարծություն միշտ եղել է, կա ու կլինի: «Մեզ մոտ որոշումների հանգում են տարբեր կարծիքներ քննարկելու արդյունքում, բոլոր կարծիքները կքննարկենք կգանք միասնական որոշման: Մեր որոշումը լինելու է միասնական , իսկ հիմքում լինելու է ՀՀ անվատնգությունը, պետական շահն ու ներքին կայությունը»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին իրավունքի ուժուվ հրավիրված ԱԺ հատուկ նիստում քննարկվելու է վարչապետի ընտրության հարցը: Առայժմ կա մեկ թեկնածու` «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01