«Իմ քայլը» շարժման ավտոերթը՝ ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հասել է Դիլիջան:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մինչ այստեղ հասնելը մի քանի հարյուր մեքենաներով ավտոերթի մասնակիցներին դիմավորել են Երեւան Սեւան մայրուղու Չարենցավանի հատվածում, Գագարինի մոտ, Լճաշենի մոտ, Հրազդանում, Ծովագյուղում, Սեւանում: Մարդիկ պաստառներով, դրոշներով կանգնեցնում են ավտոերթը եւ ողջունում Փաշինյանին եւ նրան ուղեկցողներին:
Գագարինի բնակիչները ցանկանում էին գառ մորթել, սակայն փաշինյանը թույլ չտվեց:
Որոշ բնակավայրերում Փաշինյանը կարճ ելույթ էր ունենում եւ կոչ անում չկորցնել զգոնությունը եւ ապրիլի 29-ին, 30-ին եւ մայիսի 1-ին հեղեղել փողոցները:
Դիլիջանում մեծ բազմություն էր հավաքվել, որտեղ փոքր հանրահավաք տեղի ունեցավ: Փաշինյանն իր խոսքում նշեց. «Այս հաղթանակը կերտել է ձեզնից յուրաքանչյուրը: ՀՀ-ում այլեւս ժողովրդի իշխանություն է հաստատվել, սրանից հետո որեւէ այլ կերպ չի լինելու: Վարչապետը, կառավարությունը մնացած պաշտոնյաները պետք է ծառայեն ժողովրդին: Ով չի ուզում ծառայել ժողովրդին, պետք է ազատի պաշտոնը:
Կոչ եմ անում ժողովրդին պահանջել իրենց քաղաքապետերից, գյուղապետերից՝ ստորագրել եւ հրապարակել հայտարարություններ ժողովրդական շարժմանը միանալու մասին: Մեզ այսօր տարբեր ուղիներով նմանատիպ մեսիջներ են ուղարկում, բայց մեզ համար քաղաքականությունը հրապարակային պրոցես է, եւ այն գյուղապետերն ու քաղաքապետերը, որոնք միանում են շարժմանը, կոչ եմ անում ընդունել հայտարարություն: Հայաստանը դառնալու է ամենածաղկուն երկրներից մեկը, Դիլիջանը դառնալու է ամենածաղկուն քաղաքներից մեկը»,-հայտարարեց Փաշինյանը՝ կոչ անելով առանձնահատուկ հարգանք ցուցաբերել ոստիկանների հանդեպ:
Ներկաները վանկարկում են՝ «Նիկոլ վարչապետ»:
Նշենք, որ ավտոերթի ընթացքում Նիկոլ Փաշինյանին ուղեկցում են կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը եւ կինոռեժիսոր Էրիկ Նազարյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Փաշինյանը բազմամարդ հանրահավաք է անցկացրել Գյումրիում: Այսօր՝ ապրիլի 28-ին, հանրահավաք է կայանալու Իջեւանում, իսկ 17.00-ին հանրահավաք է տեղի ունենալու Վանաձորի Հայքի հրապարակում։
Իսկ ապրիլի 29-ին եւ 30-ին քաղաքացիական անհնազանդության գործողությունները վերսկսվելու են նոր թափով։ Մայիսի 1-ին՝ ԱԺ-ում վարչապետի ընտրության օրը, ըստ Փաշինյանի, պետք է հեղեղել Երեւանի բոլոր փողոցները։
20:53
20:46
20:36
20:19
20:12
19:03
21:12
19:55
19:30
19:27
19:15
19:10
19:08
18:48
18:33
18:18
09:28
09:02
15:32
14:43
20:53 03.05.26
19:08 02.05.26
21:12 02.05.26
19:03 03.05.26
19:10 02.05.26
20:19 03.05.26
19:15 02.05.26
18:18 02.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44