ARM | RUS |

«Նիկոլի՛ն, Նիկոլի՛ն, Նիկոլի՛ն և այլոց. Ուշքի՛ եկեք». Գառնիկ Իսագուլյան

29.04.18 | 20:21

Գառնիկ Իսագուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլի՛ն, Նիկոլի՛ն, Նիկոլի՛ն և այլոց:

Ուշքի՛ եկեք:

Իրավական առումով.

Հասկանում եք, թե ոչ՝ չգիտեմ, բայց սա ձեր խաղը չէ ու դուք պատկերացում էլ չունեք հետևանքների մասին: Նախ, մի պարզ ու հասարակ իրողություն. գործող Սահմանադրությունը, որին թերևս բոլորն են ապավինում կամ այդպես հայտարարում, որի շրջանակներում գործելու կոչ են անում բոլոր արտաքին ուժերը, իր բազմաթիվ թերություններով հանդերձ (ես միշտ պնդում էի, որ այս Սահմանադրությունը չարիք է դառնալու հայ ժողովրդի գլխին, որովհետև այն գրվել է պատվերով), որոշակի պայմաններ է թելադրում, որոնք անտեսել չի կարելի:

Դա Ազգային ժողովի ձևավորման ու նրա գործառույթների մասին բաժինն է: Ըստ կետերի ու բովանդակության դրանց չեմ անդրադառնա, ինքներդ ձեզ նեղություն տվեք դրանք կարդալու:

Նիկո՛լ, դու շատ լավ հասկանում ես, որ ըստ այդ Սահմանադրության, առանց Հանրապետական կուսակցության, դու վարչապետ չես կարող դառնալ:

Անկախ այն հանգամանքից, թե մյուս խմբակցությունները ինչպես են քվեարկելու, դու պարտավոր ես ձայներ մուրալ «Հանրապետական խմբակցությունից» (թեկուզև մի քանիսը), վարչապետ դառնալու համար: Ուստի, ուզես թե չուզես, դու լինելու ես Հանրապետականի վարչապետը:

Մի՛ քողարկվիր ժողովրդի մի ստվար հատվածի հաղթանակով: Ցուցարարները հաղթել են այլ խնդրում, և այդ խնդիրը լուծելու փոխարեն, որի հնարավորությունն այսօր 100 %-ով ունես, դու առաջադրում ես շատ նեղ անձնական խնդիր, որի լուծման պարագայում մյուս խնդիրների լուծումն այլևս չի լինի քո հնարավորությունների սահմաններում:

Դու շատ լավ հասկանում ես, որ եթե խորհրդարանը նույնիսկ միասնաբար քեզ հռչակի վարչապետ, այդ դեպքում գործող Սահմանադրությամբ ու Ընտրական օրենսգրքով ինչպե՞ս ես ապահովելու խորհրդարանում իշխանություն-ընդդիմություն տարանջատումը:

Երբ բոլորդ միասին իշխանություն եք, ո՞ր ուժը կամ խմբակցությունն է լինելու ընդդիմությունը, որը պարտադիր է, և որի իրավունքների համար, ըստ ձեր հայտարարությունների, դուք պայքարել ու պայքարում եք: Կայուն մեծամասնությունը ՀՀԿ-ն է:

Միայն Հանրապետական-Ելք խմբակցությունների կոալիցիայով է, որ կարող է ձևավորվել իշխանական թևը, եթե, իհարկե ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն համաձայնվեն դառնալ ընդդիմություն: Այլ կոնֆիգուրացիա չկա: Այսինքն՝ դու, ուզես, թե չուզես, պետք է լինես Հանրապետականի հետ միասին (նույնն է, թե հանրապետական): Բարի եղիր այդ դեպքում այս ամենը բացատրել քո համախոհներին:

Լավ, նույնիսկ եթե դառնաս վարչապետ, կայուն մեծամասնությունն ինչո՞ւ պետք է քո ծրագրի իրականացման պատասխանատվությունը վերցնի իր ուսերին:

Հետո, ընդունենք, դարձար վարչապետ, ծրագրիդ պատասխանատվությունն իրենց ուսերին վերցրեցին ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ԵԼՔ-ը՝ բոլորը համատեղ (դարձյալ անհայտ է մնում ընդդիմության հարցը), գիտե՞ս արդյոք որոնք են քո առաջին քայլերը:

Ասեմ քեզ. դու անհապաղ և առանց նախապայմանների, պետք է ազատ արձակես Սասնա Ծռերին, ազատ արձակես Սամվել Բաբայանին, Անդրեաս Ղուկասյանին, և այլն, և այլն, և այլն:

Եթե դու դրանք չանես, քո մինչև այժմ ասածների և իրական քայլերի հակասությունը միանգամից ի դերև կելնի:

Դու պատկերացնո՞ւմ ես, թե դրանից հետո ինչ է լինելու Հայաստանում, ինչ ալիք է գնալու դեպի Արցախ և ինչ է լինելու ընդհանրապես… Չէ, Նիկոլ, այս հեղափոխությունն անձի առումով դու՛ չես հաղթել, այս հեղափոխությունը հաղթել են նրանք, ովքեր այսօր չեն երևում, բայց վաղը կերևան, նրանք քեզ օգնել են, նրանք քեզ օժանդակել են, հանրությանն անտեսանելի գործերը նրանք են արել, ու դու չես կարող հաշվի չառնել նրանց կարծիքը, կամքը, նրանք քեզ կթելադրեն այն, ինչը դու այսօր հավանաբար չես գիտակցում:

Եվս մեկ անգամ՝ մի՛ մսխիր ժողովրդի հաղթանակը: Առաջադրի օրակարգ, որն առանց խաբեությունների, կբերի անհրաժեշտ, պետության ու ժողովրդի շահերից բխող արդյունքի, որի պարագայում կորուստներ չենք ունենա:

Հնարավոր սցենարների առումով.

Նիկոլ, գրում եմ ամենավատ սցենարը: Եթե այս սցենարի համար լուծում ունես, ապա մնացածը գրպանումդ է, քա՛յլ արա՝ դարձի՛ր վարչապետ:

Դու վարչապետ ես: Պարզ է, կարճ ժամանակում ոչինչ փոխել չես կարող, իսկ եթե քո նպատակը առնետավազքով արագ ընտրությունների գնալն է նույն մեխանիզմներով, ինչ մինչև հիմա, ապա նախկիններն ավելի լավն են, քան դու:

Այլապես այսօր նայելով նրանց, ովքեր շողոքորթում ու քծնում են քեզ, ովքեր ոչ վաղ անցյալում նույնը անում էին նախորդների նկատմամբ, և եթե դա քեզ համար ընդունելի է, վա՛յ քեզ, քանզի այդ պարագայում, մանկիկի շուրթերով ասած, Նիկոլը մերկ է:

Վարչապետ Նիկոլը շատ արագ ոչինչ անել չի կարող, եթե նույնիսկ գնա խորհրդարանի լուծարմանը՝ վարչական ռեսուրսներ արդեն իսկ ունենալով ու փորձելով հասնել իր նպատակին: Այդ դեպքում քաոսը Հայաստանում անխուսափելի է, Արցախում՝ նույնպես (նորից չբացատրեմ ինչ պատճառներով, որոնց անդրադարձել եմ իմ նախկին հրապարակումներում):

Ո՞վ է այն երաշխավորը, որ այդ ընթացքում Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք ուշի-ուշով հետևում են այս գործընթացներին, չեն նախաձեռնի այն, ինչ 20-րդ դարի սկզբին, ուղիղ հարյուր տարի առաջ, ու մենք չենք ունենա մի նոր ստորացուցիչ Ալեքսանդրապոլի պայմանագիր՝ էլ ավելի վատ պայմաններով, ու չենք վազի ուրիշներից թղթյա շերեփով մեր խնդիրների լուծումը մուրալու ճանապարհով:

Ո՞ւր է այն երաշխիքը, որ քաղաքական ուժերը, որոնք այսօր պատրաստ են միաձայն քեզ քվեարկելու, վաղը այդ բոլոր կորուստների մեջ չեն մեղադրի քեզ ու ժողովրդին, որի դեպքում, կարծում եմ, քեզ համար արդեն պարզ է քո հետագա ճակատագիրը:

Դրանից հետո այդ քաղաքական ուժերին ոչինչ չի խանգարի դարձյալ իշխանության գալ, բայց արդեն առանց Արցախի և Արցախյան հիմնախնդրի:

Ո՞ւր է այն երաշխիքը, որ Ադրբեջանն ու Թուրքիան, որպես իրենց հավատարմություն մեր այսօրվա բարեկամներին, նրանց հետ դաշն չեն կնքի ու չեն պատժի դեպի ուրիշ տեղ գնացող Հայաստանին:

Չէ՛, Նիկոլ, գույները չեմ սևացնում: Շատ ավելի դաժան պատկերներով կարող եմ նկարագրել, բայց, թերևս, այսքանով բավարարվեմ:

Բարոյական առումով.

Մեր բոլոր չլուծված խնդիրների, մեղմ ասած, հիմնական մեղավորը իշխանություններն են, դրանում որևէ կասկած չկա: Եվ այն, որ իշխանություններն իրավիճակին չէին տիրապետում, դու լավագույնս ապացուցեցիր:

Դու հասար ամենակարևոր խնդրի լուծմանը, և դեռ հնարավորություն ունես օրակարգ ձևավորելու և այդ օրակարգով մոտակա 2-3 ամսվա ընթացքում լուծելու շատ կարևոր հարցեր, որոնք կապահովեն թե՛ օրինականությունը երկրում, թե՛ լեգիտիմ իշխանություններ ձևավորելու հնարավորությունը: Մայիսի 1-ից հետո, անկախ արդյունքից, դու դրա հնարավորությունը կկորցնես: Եվս մեկ անգամ՝ Նիկոլ, մի՛ մսխիր ժողովրդի հաղթանակի արդյունքները:

Հ.Գ. Այսօր եթե ես սխալվում եմ, երկիրը դրանից ոչինչ չի կորցնի, բայց եթե դու ես սխալվում, կկորցնենք գրեթե ամեն ինչ: Դեռ ժամանակ կա իրավիճակը սթափ գնահատելու և ճիշտ քայլեր կատարելու: Լրջորեն մտածիր այս ամենի մասին:

29 ապրիլի, 2018 թ.

Հարգանքով՝ Գառնիկ»:


Այսօր տեղի կունենա Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բացումը. Արարատ Միրզոյան

Այսօր տեղի կունենա Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բացումը. Արարատ...

17:57

ԵՄ դեսպանը գնացել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով

ԵՄ դեսպանը գնացել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով

17:48

Ակնալիճ գյուղի բնակչի տանը թմրամիջոց է հայտնաբերվել

Ակնալիճ գյուղի բնակչի տանը թմրամիջոց է հայտնաբերվել

17:32

Դեռևս 2020-ին փակվեց Աչաջուր գյուղի ծննդատունը, գրեթե նույն ճակատագրին է արժանացել Աչաջրի հիվանդանոցը. Գառնիկ Դանիելյան

Դեռևս 2020-ին փակվեց Աչաջուր գյուղի ծննդատունը, գրեթե նույն ճակատագրին է արժանացել Աչաջրի...

17:15

Կարսում քննարկվել է Գյումրի-Կարս երկաթգծի գործարկման հարցը

Կարսում քննարկվել է Գյումրի-Կարս երկաթգծի գործարկման...

16:57

Երկրաշարժ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս. զգացվել է նաև ՀՀ-ում

Երկրաշարժ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս. զգացվել է նաև...

16:45

Հրդեհ՝ Մոսկվայի հյուսիսում կառուցվող շենքում. 7 մարդ զոհվել է

Հրդեհ՝ Մոսկվայի հյուսիսում կառուցվող շենքում. 7 մարդ զոհվել...

16:23

Ձեր հանցավոր հայտարարությունները նպաստում են ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությանը. Բեգլարյանը՝ Թորոսյանին

Ձեր հանցավոր հայտարարությունները նպաստում են ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությանը....

16:09

Դավիթ Տոնոյանը գովեստի խոսքեր է ասել երեկ ձերբակալված Արթուր Ավանեսյանի մասին

Դավիթ Տոնոյանը գովեստի խոսքեր է ասել երեկ ձերբակալված Արթուր Ավանեսյանի...

14:52

Փրկել Արցախի մշակութային ժառանգությունը. հրատապ կոչ՝ միջազգային կառույցներին

Փրկել Արցախի մշակութային ժառանգությունը. հրատապ կոչ՝ միջազգային...

14:23

Գյուղացին մենակ է մնացել իր պրոբլեմների հետ, սա անթույլատրելի է. Գագիկ Ծառուկյան

Գյուղացին մենակ է մնացել իր պրոբլեմների հետ, սա անթույլատրելի է. Գագիկ...

14:07

Հրապարակվել են ընտրողների նախնական ցուցակները

Հրապարակվել են ընտրողների նախնական ցուցակները

13:54

ՍԱՏՄ-ն ՌԴ-ից պաշտոնական գրություն չի ստացել «Ջերմուկ»-ի վաճառքի արգելքի հետ կապված

ՍԱՏՄ-ն ՌԴ-ից պաշտոնական գրություն չի ստացել «Ջերմուկ»-ի վաճառքի արգելքի հետ...

13:37

Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի քրեակատարողական համալիր. Մանրամասներ

Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի քրեակատարողական համալիր....

12:55

Գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է Վրեժ Քասունու «Նստվածք» խորագրով ցուցահանդեսը

Գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է Վրեժ Քասունու «Նստվածք» խորագրով...

12:39

Սա մեր երկիրն է, և մենք ենք այն փոխելու. Գագիկ Ծառուկյան

Սա մեր երկիրն է, և մենք ենք այն փոխելու. Գագիկ Ծառուկյան

12:13

Շնորհակալ եմ մեր Տիրոջը, որ քեզանով հարստացրել է իմ և մեր կյանքը. Բագրատ Սրբազանի շնորհավորանքն՝ Արթուր Սարգսյանին

Շնորհակալ եմ մեր Տիրոջը, որ քեզանով հարստացրել է իմ և մեր կյանքը. Բագրատ Սրբազանի շնորհավորանքն՝...

11:52

«Արտացոլում է մեր ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունը և պետականությունը». ՀՀ-ում կենսաչափական անձնագրերը կլինեն կարմիր

«Արտացոլում է մեր ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունը և պետականությունը». ՀՀ-ում...

11:35

Ռուսաստանում արգելել են Հայաստանից հանքային ջրի խմբաքանակի վաճառքը

Ռուսաստանում արգելել են Հայաստանից հանքային ջրի խմբաքանակի...

11:15

Զելենսկու հնարավոր այցից ամենաշատը անհատապես տուժում է Փաշինյանը

Զելենսկու հնարավոր այցից ամենաշատը անհատապես տուժում է...

10:35

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44