Կարելի՞ է մարզումներից հետո սպիրտային ըմպելիքներ խմել եւ գարեջուր մասնավորապես: Այդ հարցին, որը սպորտով զբաղվող շատ մարդկանց է հետաքրքրում, պատասխանել է Նոթինգեմի համալսարանի բժշկական ֆակուլտետի պրոֆեսոր բժիշկ Ֆիլիպ Աթերտոնը:
Սպորտի այնպիսի տեսակներ, ինչպիսին վազքն է, մարդու օրգանիզմին ստիպում են շաքար եւ ճարպի պահուստներ օգտագործել մկանային ակտիվության համար անհրաժեշտ էներգիայի ապահովման համար: Միջինը 70 կգ քաշով վազորդը մեկ կմ-ի վրա մոտավորապես 100 կալորիա է այրում: Կես լիտր գարեջրի մեջ մոտ 200 կալորիա կա, այդ պատճառով վազքից հետո գարեջրի օգտագործումը հազիվ թե հանգեցնի ավելորդ քաշի առաջացման:
Սակայն դա բոլորովին չի նշանակում, որ մարզումից հետո գարեջուր խմելը լավ միտք է:
Տեւական մարզումները հանգեցնում են լյարդում եւ կմախքային մկաններում գլիկոգենի (շաքարի տարատեսակի) կրճատման: Գլիկոգենի պահուստները շատ կարեւոր են հոգնածության դեմ պայքարի եւ սպորտային ցուցանիշները պահպանելու համար: Ահա ինչու մարզիկներին սովորաբար մեծ քանակությամբ ածխաջրերով սննդակարգ են խորհուրդ տալիս: Մարզումների ընթացքում, հատկապես շոգին, օրգանիզմը սկսում է ջուր եւ էլեկտրոլիտներ կորցնել, այդ պատճառով մարզումներից հետո շատ կարեւոր է վերականգնել ջրային հաշվեկշիռը: Այդ նպատակի համար մարդիկ կալցիումի եւ նատրիումի նման էլեկտրոլիտներ պարունակող ըմպելիքներ են օգտագործում: Ուրեմն ինչու էներգետիկական ըմպելիքների փոխարեն գարեջուր չխմել:
Ամբողջ հարցը ալկոհոլի պարունակությունն է: Այն օրգանիզմից հանում է ջուրը, այդ պատճառով գարեջուրը երբեք ջրային հաշվեկշիռը վերականգնելուն համապատասխանող միջոց չես կոչի: Բազմաթիվ հետազոտությունները նաեւ ցույց են տվել, որ ալկոհոլը բացասաբար է ազդում լարված մարզումներից հետո մկանների վերականգնման գործընթացների վրա: Էլ չենք ասում լյարդի առողջության վրա ալկոհոլի երկարաժամկետ ազդեցության մասին, իսկ լյարդը գլիկոգենի հիմնական պահեստարանն է համարվում:
Այսպես, մասնագետի խոսքով, երբեմն փոքր քանակությամբ գարեջուրը չի վնասի, բայց ալկոհոլի կանոնավոր օգտագործումը մարզիկներին հակացուցված է, ինչպես եւ այլ մարդկանց:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02