Հայաստանում ստեղծված իրադրությունն ունի կարգավորման միայն մեկ տարբերակ՝ Սահմանադրության շրջանակում: Այլ ուղիներ չկան և չեն կարող լինել, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Բելառուսի Համազգային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:
«Մենք պետք է բոլորս հարգենք Սահմանադրությունը: Իսկ Սահմանադրությունը հստակ ասում է՝ կա միայն մեկ բարձր մակարդակ՝ խորհրդարանը, որտեղ պետք է ընտրվի երկրի վարչապետը: Ոչ փողոցում, ոչ հավաքների ժամանակ կամ որևէ այլ շենքում, բոլոր տարաձայնությունները պետք է կարգավորվեն խորհրդարանի շենքում: Ով էլ սահմանադրորեն ընտրվի վարչապետ, ես որպես պետության ղեկավար կստորագրեմ հրամանագիր տվյալ անձին վարչապետի պաշտոնում նշանակման վերաբերյալ, եթե իհարկե չլինեն սահմանադրության խախտումներ ընտրության գործընթացում»,-ընդգծել է նախագահ Արմեն Սարգսյանը:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպիսի լուծում է նա տեսնում խնդրի համար՝ Սարգսյանը պատասխանել է. «Կա միայն մեկ ճանապարհ՝ սահմանադրական, այլ ուղիներ չկան և չեն կարող լինել: Ոչ ոք չի կարող և չպետք է բացի «Պանդորայի արկղը», այն արկղը, երբ մարդիկ կսկսեն չհարգել սահմանադրությունը: Եթե մեկ անգամ դա լինի, կլինեն երկրորդ, երրորդ նախադեպեր»:
Խոսելով Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառների մասին՝ նախագահն ընդգծել է, որ դա կոմպլեքս հարց է և պարզունակ չէ: Արմեն Սարգսյանը շեշտել է, որ ցանկացած փոփոխություն, որը կատարվում է երկրի մասշտաբով, շատ զգայուն է: «Կան արտաքին և ներքին ազդեցություններ, տնտեսական դժվարություններ, սոցիալական անարդարություն, կոռուպցիա: Երիտասարդները ցանկանում էին ավելի հստակ պատկերացում ունենալ իրենց ապագայի մասին: Կարծում եմ՝ սա կոմպլեքս հարց է, որը երկար տարիների ընթացքում կառավարության և ժողովրդի միջև երկխոսության բացակայության պատճառով ձևավորվել էր, իսկ այս պահին էմոցիոնալ առումով դուրս եկավ իր սահմաններից»,- ասել է Սարգսյանը:
Նա ընդգծել է, որ երկրում ընտրությունների անցկացում ՝ լինեն դրանք խորհրդարանական, թե նախագահական, ցանկացած գործընթացի համար կիզակետային պահ են հանդիսանում, էմոցիաներն ու դժգոհությունները ինքնարտահայտման հնարավորություն են ստանում: «Կարծում եմ՝ մեր դեպքը հենց այսպիսինն էր: Ցանկացած երկրում նման մասշտաբի քաղաքական բարեփոխումները հեշտ չեն տրվում: Անգամ ամենազարգացած և կայուն երկրներում ցանկացած քաղաքական բարեփոխում կամ փոփոխություն դյուրին չեն: Տեսեք Մեծ Բրիտանիային և «Brexit»-ը: Այն բացարձակ հեշտ չէ»,- նշել է ՀՀ նախագահը:
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03