Տևական դադարից հետո վերադառնալով խաղադաշտ՝ Մխիթարյանը գրավեց իր նախկին թիմի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը: Զրկված լինելով խաղային պրակտիկայից՝ հայ ֆուտբոլիստը ցուցադրեց տպավորիչ խաղ՝ ճանաչվելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակչի Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ առաջին խաղում հայ ֆուտբոլիստը ծնկահոդի վնասվածք էր ստացել, ինչի հետևանքով 4 շաբաթ չկարողացավ օգնել իր թիմին: Այս խաղից առաջ էլ Մխիթարյանի մասնակցությունը հարցականի տակ էր: Համենայնդեպս, քչերին էին սպասում, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագը խաղադաշտ դուրս կգա մեկնարկային կազմում: Մի քանի շաբաթ չխաղալուց հետո սովորաբար մարզիչները ֆուտբոլիստին անմիջապես չեն ընդգրկում հիմնական կազմում: Հավանական էր թվում, որ Մխիթարյանը «Յունայթեդի» դեմ խաղադաշտ դուրս կգա երկրորդ կեսում: Հաշվի առնելով Մխիթարյանի բարձր պրոֆեսիոնալիզմը՝ Վենգերը նրան խաղադաշտ դուրս բերեց առաջին րոպեից: Այս կերպ Եվրոպա լիգայի խաղարկության կարևոր հանդիպմանն ընդառաջ ֆրանսիացի մասնագետը հայ ֆուտբոլիստին հնարավորություն տվեց կարգավորելու ֆունկցիոնալ վիճակը:
Երեկվա խաղում համոզվեցինք, որ աշխատասիրության և նվիրվածության շնորհիվ նկատելի չէր, որ Մխիթարյանը 4 շաբաթ չի խաղացել: Ի դեպ, գրավելով իր նախկին թիմի դարպասը՝ Մխիթարյանը Պրեմիեր լիգայի պատմության ընթացքում դարձել է առաջին ֆուտբոլիստը, որը միևնույն մրցաշրջանի ընթացքում գոլ է խփել ինչպես «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, այնպես էլ «Յունայթեդի» դարպասը:
Խաղից հետո Հենրիխ Մխիթարյանի նախկին մարզիչը՝ Ժոզե Մոուրինյոն, հայտարարել է, որ չնայած մրցակիցը լավ տպավորություն թողեց, այնուամենայնիվ իրենք արժանի էին հաղթանակին: «Համաձայնեք, որ ոչ-ոքին այնքան էլ արդարացի չէր լինի: Ես ընդունում եմ, որ «Արսենալն» անցկացրեց լավ հանդիպում: Հյուրերը հատկապես լավ էին գործում պաշտպանությունում, բայց մենք խաղում էինք հաղթանակի համար և ունեցանք ավելի շատ գոլային պահեր: Դա տրամաբանական էր, քանզի մենք հյուրընկալողի դերում էինք և խաղում էինք առաջին համարով: Պետք է խոստովանեմ նաև, որ գոլի դրվագում մեր բախտը բերեց, բայց կարծում եմ՝ ակնհայտ է, որ հանդիպման վերջնամասում մեծ առավելություն ունեինք, և գրանցված արդյունքը տրամաբանական էր: Մենք մոտ ենք մեր նպատակի իրականացմանը: «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրը երկրորդ հորիզոնականը զբաղեցնելն է, որի համար անհրաժեշտ է ևս չորս միավոր: Կարծում եմ՝ սա լուծելի խնդիր է»,- նշել է Մոուրինյոն:
Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հանգստանալու հնարավորություն էր տվել մի խումբ առաջատար ֆուտբոլիստների: Մասնավորապես սկզբունքային խաղին չմասնակցեցին Օզիլը, Ռեմսին, Ուիլշերը, Կոսելնին, Մուստաֆին, Լակազետը: Նրանց՝ խաղադաշտում լինելու դեպքում հնարավոր է բոլորովին այլ արդյունք գրանցվեր:
«Արսենալը» Պրեմիեր լիգայում վաղուց արդեն հավակնություններ չունի, և Վենգերի կողմից այս ֆուտբոլիստներին խնայելը, կարծում ենք, ճիշտ որոշում էր:
Մայիսի 3-ին Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Մետրոպոլիտանո» մարզադաշտում մրցելու է «Ատլետիկոյի» հետ: Սա վերջին հնարավորությունն է «Արսենալի» համար մրցաշրջանը պատվով ավարտելու:
Հիշեցնենք, որ «Էմիրեյթս» մարզադաշտում տեղի ունեցած առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1, և հիմա իսպանական թիմը շատ ավելի շահեկան վիճակում է: Ցավոք, առաջիկա հանդիպմանը հնարավոր է չմասնակցի Հենրիխ Մխիթարյանը, ինչը զգալիորեն կբարդացնի խնդիրը:
«Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում Մխիթարյանը կրկին հարված ստացավ ծնկին: «Մխիթարյանին փոխարինեցի, որովհետև նա նորից թեթև հարված ստացավ ծնկին, այն նույն ծնկին: Հուսով եմ, որ վնասվածքը լուրջ չէ: Այս պահին չեմ կարող ասել՝ կմասնակցի՞ Մխիթարյանը «Ատլետիկոյի» հետ խաղին, թե՞ ոչ: Առաջիկա 48 ժամվա ընթացքում մենք կհետևենք նրան: Երեքշաբթի, կարծում եմ, պարզ կլինի»,- ասել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:
Նշենք, որ «Արսենալը» Վենգերի գլխավորությամբ կարող է անցկացնել առավելագույնը ևս 5 հանդիպում: «Ատլետիկոյի» հետ պատասխան հանդիպումից հետո «Արսենալը» այս մրցաշրջանում ևս 3 խաղ է անցկացնելու՝ Պրեմիեր լիգայի շրջանակներում մրցելով համապատասխանաբար «Բարնլիի», «Լեսթերի» և «Հադերսֆիլդի» հետ: «Ատլետիկոյի» արգելքը հաղթահարելու դեպքում Արսեն Վենգերի թիմը մայիսի 16-ին Լիոնում կվիճարկի Եվրոպա լիգայի խաղարկության գավաթը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արսեն Վենգերը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Արսենալից»: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ այս պահին Արսեն Վենգերին փոխարինելու հավանական թեկնածուներն են Լուիս Էնրիկեն, Թոմաս Տուխելը, Կարլո Անչելոտին, Մասիմիլիանո Ալեգրին, Միկել Արտետան, Պատրիկ Վիեյրան և Թիերի Անրին:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
10:33 10.09.26
11:49 10.09.26
11:22 11.09.26
12:44 10.09.26
11:22 10.09.26
11:04 10.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02