ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ընթացքում կոչ արեց մայիսի 1-ին չիրականացնել բողոքի գործողություններ և չարգելափակել ճանապարհներ:
«Պետք չէ փողոց փակել, բողոքի տրամադրություն պետք է չունենալ, որևէ գործողություն չանել: Պետք է ժամը 11:00-ին հավաքվել Հանրապետության հրապարակում և տոնախմբություն կազմակերպել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Փաշինյանը՝ նշելով, որ Հանրապետության հրապարակում տեղադրված հեռուստաէկրանների վրա ցուցադրվելու է Ազգային ժողովի նիստն ուղիղ եթերում:
Նա հիշեցրեց, որ ԱԺ «Ելք» խմբակցությունն իրեն առաջադրել է որպես ՀՀ վարչապետի թեկնածու: «Առաջադրման ժամկետը սպառվելուց հետո պարզվեց, որ որևէ այլ թեկնածու չի առաջադրվել: Երեք խմբակցությունները (ԲՀԿ, ՀՅԴ, Ելք-խմբ.)հայտարարել են, որ աջակցելու են իմ թեկնածությանը, իսկ Հանրապետական խմբակցությունը նշել է, որ չի խոչընդոտի իմ ընտրությանը»,- շեշտեց Փաշինյանը:
Նա ընդգծեց նաև, որ բացարձակապես էական չէ, թե ով կլինի ՀՀ վարչապետ: «Էականն այն է, որ կա երկրի իշխանությունը սեփական ձեռքերը վերցրած ժողովուրդ: Մեր երկիրը մի վայր է, որտեղ տեղի են ունենում իրադարձությունները հիացնում են աշխարհին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
«Ելք» խմբակցության կողմից ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանն ապրիլի 30-ին Ազգային ժողովում հանդիպումներ է ունեցել բոլոր չոր խմբակցությունների՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Ելք»-ի ներկայացուցիչների հետ: Մայիսի 1-ին ՀՀ ԱԺ հատուկ նիստում տեղի է ունենալու ՀՀ վարչապետի ընտրությունը:
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
14:42
14:19
13:48
13:24
13:09
12:52
12:34
12:33
12:27
12:16
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03