Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորական ուղերձ է հղել աշխատանքի օրվա առթիվ՝ քաղաքացիներին մաղթում է արժանապատիվ աշխատանք` հանուն Հայաստանի Հանրապետության զարգացման:
«Ավանդույթի համաձայն այդ օրը արհմիություններն արտահայտում են իրենց համերաշխությունն ու միասնականությունը սոցիալական արդարության և արժանապատիվ աշխատանքի սկզբունքների իրականացման համար:
2018 թվականի Մայիսի 1-ը՝ Աշխատողների համերաշխության օրը նշվում է ամենուր, անգամ քաղաքական և տնտեսական լարված ու անկայուն իրադարձությունների պայմաններում:
Այս իրավիճակը չի շրջանցել նաև Հայաստանի Հանրապետությունը, որտեղ նույնպես առկա են աշխատողների եկամուտների և սոցիալ-տնտեսական մակարդակի նվազում, ինչի արդյունքում խորացել է աղքատությունն ու գործազրկությունը մասնավորապես երիտասարդության շրջանում:
Ուստի զարմանալի չէ, որ այս օրերին Հայաստանի երիտասարդությունը հանդես է գալիս առկա սոցիալ-քաղաքական, տնտեսական և բարոյա-հոգեբանական իրավիճակի լուծման պահանջով:
ՀԱՄԿ-ը լիահույս է, որ Երևանում և հանրապետության մարզերում ընթացող իրադարձությունները չեն հատի ողջախոհության սահմանագիծը, ուստի կոչ է անում պահպանել զսպվածություն և հավատարիմ մնալ ազգային բացառիկ համերաշխության ոգուն:
ՀԱՄԿ-ը գտնում է, որ առկա խնդիրները պետք է լուծվեն ՀՀ օրենքների անվերապահ կիրառմամբ:
Աշխատանքի օրվա առթիվ ՀԱՄԿ-ը կրկին շնորհավորում է արհմիության անդամներին, բոլոր աշխատողներին, մաղթում արժանապատիվ աշխատանք, Հայաստանի շենացման վերընթաց ուղին կերտելու հաստատակամություն, ուժ ու եռանդ»,-ասված է ուղերձում:
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
14:42
14:19
13:48
13:24
13:09
12:52
12:34
12:33
12:27
12:16
12:02
11:44
11:28
11:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03