ՀՀ նոր կառավարությունը արտաքին քաղաքական շրջադարձեր չի անելու, ԱԺ-ում հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ վարչապետի պաշտոնում իր ընտրության պարագայում, ՀՀ-ն շարունակելու է մնալ ԵԱՏՄ անդամ և դուրս չի գալու ՀԱՊԿ-ից:
«Այս դիրքորոշումը ոչ թե ինչ-որ անձի ճաշակից է բխում, այլ ՀՀ ժողովրդին հաղթանակ բերած համաժողովրդական շարժման տրամաբանությունից», - նշեց Փաշինյանը:
Նա նկատեց, որ իրենք ՌԴ-ին համարել և համարում են Հայաստանի ռազմավարական դաշնակից և համաժողովրդական այս շարժումը հայ-ռուսական հարաբերությունների համար որևէ սպառնալիք չի ստեղծում:
Փաշինյանը նաև նշեց, որ իրենք մտադիր են համագործակցություն խորացնել Իրանի, Վրաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի հետ:
Փաշինյանն անդրադարձավ նաև ԵՄ հետ համագործակցությանը:
«Խորացնելու ենք հարաբերությունները ԵՄ-ի և ԵՄ երկրների հետ: Ամեն ինչ անելու ենք ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրի պահանջի վերացման ուղղությամբ: Դրա շուրջ բանակցությունները պատրաստվում ենք սկսել ամենամոտ ապագայում: Համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրի շուտափույթ վավերացումն ու ամողջական կիրարկումը բխում է մեր շահերից», - նշեց նա:
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02