Արցախը չի ուզում շահարկել սահմանին վիճակը և կապել այն քաղաքականության հետ, բայց ասում ենք իրողությունը հակառակորդի շարժի, գործողությունների վերաբերյալ:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ զինված ուժերը վերահսկում են իրադրությունը սահմանին, զորքը բերված է բարձր պատրաստականության աստիճանի: Նա ընդգծեց, որ պետք չէ կասկածի տակ դնել ԱՀ ՊԲ հաղորդագրությունները:
«Այժմ շատ կարևոր և պահանջված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ևս մեկ հայտարարություն հնչեցվի Ադրբեջանի սադրանքները զսպելու համար»,-շեշտեց Դավիթ Բաբայանը:
Նա ընդգծեց նաև, որ հակառակորդի ակտիվացումը նաև սպասելի էր՝ հաշվի առնելով հայկական կողմի մայիսյան հաղթանակները:
«Սովորաբար մայիս ամսին այդպես է լինում , բայց Ադրբեջանում հետևում են նաև մեր ներքաղաքական զարգացումներին: Եթե Մեջլիսում կանգնում են ու ասում են, որ պետք է օգտվեն առիթից, դա ի ՞ նչ է նշանակում , կրկնում եմ չեմ ուզում շահարկել, բայց, քաղաքական զարգացումներին, նրանք երազում են, որ մեզ մոտ քաղաքական իրավիճակը վատանա, բախումներ լինեն, կարծում են այդպես կարող են հայ ժողովրդին, հայոց բանակին պարտության մատնել: Բացի այդ, վերջերս Ադրբեջանի ղեկավարությունը նաև իրենց թուրք գործընկերների հետ հանդիպել , որոնք ամեն անգամ Ադրբեջանի երակների մեջ ներարկումներ են կատարում և նրանք գալիս են սադրանքներ են իրականացնում սահմանին»,-ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ ԱՀ ՊԲ հայտարարություն էր տարածել, որ նշվում էր, որ տարբերություն հանգստյան օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հաստատված հարաբերական հանգիստ իրադրության՝ ապրիլի 30-ից սկսած առաջնագծում կրկին նկատվել են հակառակորդի զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումներ ու տեղաշարժեր, որոնք շարունակվել են նաև այսօր
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01