Հարյուր հազարավոր քաղաքացիներ շունչները պահած հետևում էին՝ ի վերջո Նիկոլը վարչապետ կընտրվի, թե ոչ։ Միջանկյալ բոլոր հարցերն ու ելույթները ընկալվում ու գնահատվում էին էմոցիոնալ խորը ֆոնի ազդեցությամբ։ Անվերջ երկար թվացող նիստի ավարտն էր բոլորի հիմնական սպասումը։ Նիստն ավարտվեց ոչ ցանկալի, բայց շատերի համար կանխատեսելի ելքով, բայց նաև հուրախություն բոլորիս՝ անգամ այդ խորը հիասթափության ֆոնի վրա, հաղթանակած հասարակությունը կարողացավ պահել իր հաղթական ոգին, կառավարեց էմոցիաներն ու շարունակեց պահել ցույցի խաղաղ ու հաղթող տեսակը։
Իսկ բուն նիստն իրականում շատ ավելի վատն էր, քան առաջին հայացքից թվում էր, քանի որ հարցերն ու ելույթները ըստ էության կապ չունեին հիմնական օրակարգի հետ. այնինչ այս դեպքում հարցերը շատ ավելի պարզ էին՝ քան կարող էին թվալ։ Նիստը պետք է ծավալվեր հետևյալ օրակարգի շուրջ.
5+10+20 օրերի ընթացքում, ո՞ր ոլորտներում է, որ կտրուկ փոփոխություն է սպասվում։
Այդ նույն ժամանակահատվածում Զինված Ուժերում փոփոխություն սպասվում է, թե՝ ոչ։
Ի՞նչ տեսլական կա ընտրական օրենսգրքի փոփոխության հարցում և ի՞նչ գործիքներ են ներդրվելու ազատ և արդար ընտրություններ ապահովելու համար։
Սրանք էին ժամանակավոր վարչապետի հետ քննարկվելիք հարցերը, իսկ ահա սոցիալ-տնտեսական կամ առողջապահական ոլորտի խնդիրներն օրակարգում կարող էին հայտնվել միայն նոր ընտրություններից հետո։
Սա գիտակցում էին բոլորը, գիտակցում էին, բայց չարեցին։ Չգիտեմ՝ միտումնավոր արվեց, թե տակտիկական սխալ էր, բայց հույս ունեմ, որ հաջորդ շաբաթ օրակարգում չեն լինի առաջին փոխվարչապետի կամ աղբահանության խնդիրները։
Օրակարգը հստակ է՝
ինչպես է կառավարվում համակարգը 35 օրերի ընթացքում,
ինչ ձևաչափով են անցկացվում նոր ընտրություններն ու ինչպես է այն վերահսկվում։
Հ.Գ. Իսկ եթե քննարկվի, որ 35 օրը քիչ չէ անդառնալի հետևանքների համար՝ նշեմ՝ երկիրը 30 օրից ավելի է քաոսի մեջ է, սրանից վատ վիճակ դժվար էլ է պատկերացնել, իսկ սահմանի խնդիրները կարելի քննարկել երկկողմ՝ այս հարցում միշտ էլ համախմբված ենք եղել՝ չենք տարանջատվել իշխանության և ընդդիմության։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02