ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ չնայած ստեղծված ներքաղաքական իրավիճակին՝ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է ապահովել բիզնեսի անխափան գործունեությունը։
«Սահմանային անցակետերը, որպես մաքսային հսկողության գոտիներ, շարունակում են իրականացնել օրենսդրությամբ իրենց վերապահված գործառույթները, որոնց իրագործումը, սակայն, էապես դժվարացել է անցակետերին հարող ճանապարհների փակ կամ դժվարանցանելի լինելու փաստով պայմանավորված:
Հետևաբար, մաքսային ընթացակարգերի պատշաճ կատարումն ապահովելու նպատակով, ընդառաջ գնալով բիզնեսի առաջարկին, ՊԵԿ նախագահի հրամանով այսօրվանից մաքսային ծառայությունն անցնում է 24-ժամյա սպասարկման աշխատանքային ռեժիմի, որի դիմաց, ի դեպ, կոմիտեի նախագահի հրամանով բիզնեսից օրենքով սահմանված լրացուցիչ մաքսային վճարներ չեն գանձվելու:
Ինչ վերաբերում է մայիսի 1-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում մաքսային ծառայության վերաբերյալ հնչեցրած բացասական որակումներին, ապա, ինչպես նախկինում ևս հրապարակվել է, վերջին 1,5 տարվա ընթացքում մաքսային համակարգում նշանակալի բարեփոխումներ են իրականացվել:
ՊԵԿ-ը նախաձեռնել է բիզնես հանրությանն ուղղված բարեփոխումներ, որոնց հիմքում ընկած են բարեխիղճ տնտեսվարողների համար մաքսային հսկողությունը հնարավորինս աննկատ դարձնելու, սահմանահատումը պարզեցնելու և արտաքին տնտեսական գործունեությունը խթանելու մոտեցումները: Ներդրումային միջավայրի բարելավման նպատակով պարզեցվել են մաքսային ընթացակարգերը:
Բարեփոխումների այդ տրամաբանությամբ համալիր միջոցառումներ են իրականացվել, մասնավորապես՝ գործարկվել է մաքսային արժեքի էլեկտրոնային հայտարարագրման համակարգը, մշակվել են ապրանքի էլեկտրոնային հայտարարագրման և մաքսային մուտքի անդորրագրերի էլեկտրոնային համակարգերը, ներդրվել է ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ավտոմեքենաների գնահատման սկզբունքորեն նոր մոտեցում:
Ֆիզիկական անձինք այլևս ստիպված չեն վճարել մաքսային միջնորդներին՝ ապրանքի հայտարարագիր ներկայացնելու համար, քանի որ մաքսային մարմնի կողմից ձևակերպումներն իրականացվում են առանց լրացուցիչ վճարի: Ներդրվել է մաքսային ձևակերպումների իրականացման վայրի տեղորոշման նոր մեխանիզմ: 2018թ.-ից ՊԵԿ-ը հանդես է եկել աննախադեպ նորամուծությամբ՝ petekamutner.am պաշտոնական կայքէջում գործարկվում է ավտոմեքենաների մաքսային արժեքի ավտոմատ հաշվիչը», -նշվում է ՊԵԿ հաղորդագրության մեջ։
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01