2018 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 14:45-ին, Գավառի հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ բուժօգնության են տեղափոխվել Գավառ քաղաքի բնակիչներ 1999 թ. ծնված Դ.Ղարաբաղցյանը՝ «կրծքավանդակի աջ կեսի ծակած կտրած թափանցող վերք, աջակողմյան պնևմոթորաքս» ախտորոշմամբ, 1998 թ. ծնված Տ.Հովհաննիսյանը՝ «աջ գոտկային շրջանի և աջ պարավերտեբրալ շրջանի ծակած կտրած թափանցող վերք և մակրոհեմատուրիա» ախտորոշմամբ։
Դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։
Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ երիտասարդները դանակահարվել են 2018 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 14-ի սահմաններում, Գավառ քաղաքի թիվ 9 դպրոցի մոտ գտնվող դաշտամիջյան հատվածում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։
Ըստ վկաների ցուցմունքների՝ վիճաբանությունը կապված է եղել նույն օրը Գավառ քաղաքի Օգոստոս 23 փողոցը Դ.Ղարաբաղցյանի և Տ.Հովհաննիսյանի կողմից վարած «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան թեք կանգնեցնելու, ճանապարհը փակելու և այլ մեքենայի ընթացքը խոչընդոտելու հետ:
Քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ և հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է:
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
14:42
14:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03