Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկմանը, որի համար առաջադրվել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը, «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը ելույթ ունեցավ և տեղեկացրեց, որ մասնագիտացված ավելի քան 32 կազմակերպություններ կոչ են հղել ԱԺ-ին, ՀՀ նախագահին, որ այս պաշտոնում ընտրեն մեկին, ով ոչ միայն կունենա բարձր մասնագիտական գիտելիքներ, այլ նաև կհամապատասխանի դատավորի չափանիշներին:
«Այո, ուղղակիորեն նախատեսված չէ, որ նման մրցույթ պետք է իրականացվի, բայց խորհրդակցական ձևով նման մրցույթ անցկացնելը չի հակասի նպատակին, որին ձգտում ենք հասնել»,-ասաց նա:
Զեյնալյանը նշեց, որ պետք է փոխել այն սկզբունքը, որ եղել է և այս անգամ ՍԴ դատավոր ընտրել մասնագիտական խմբի կողմից ընտրված խմբի շարքից: «Ես պատկերացնում եմ, որ մենք չենք քվեարկի այս թեկնածուի օգտին, և պարոն Բաբայանը կկարողանա մասնակցել այս մրցույթին, հույս ունեմ՝ կհաղթի և կներկայացվի ԱԺ-ին:
Իմ կոչն է՝ հարգել ՀԿ-ների հորդորը և այս անգամ առաջնորդվել այդ սկզբունքով»,-ասաց նա:
Էմիլ Բաբայանը հանդես եկավ եզրափակիչ ելույթով և հայտարարեց. «Ուզում եմ հավաստիացնել, որ Ձեր կողմից վստահության արժանանալու դեպքում ՍԴ դահլիճ և փակ խորհրդակցական սենյակ տանել իմ որդեգրած սկզբունքները՝ մարդու իրավունքների պաշտպանության, ինքնիշխանության և իրավական պետության կառուցման զարգացման անբեկանելի հավատը և դրանց նվիրվածությունը»,-ասաց նա:
Հարցի քննարկումից հետո Հաշվիչ հանձնաժողովի նախագահ ՀՀԿ քարտուղար Գագիկ Մելիքյանը տեղեկացրեց, որ ՍԴ դատավորի ընտրության քվեարկությունը կլինի գաղտնի և կանցկացվի ԱԺ նիստերի դահլիճի նախասրահում վաղը՝ մայիսի 4-ին, ժամը 10:30-ից մինչև 11։30-ը:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01