ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե բացի ժողովրդի գործոնից՝ ի՞նչ է փոխվել, որ ՀՀԿ-ն փոխել է դիրքորոշումը՝ հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը խառնվել են իրար:
Ի պատասխան՝ Ա. Միրզոյանը հիշեցրեց, որ ինքը վարչապետի ընտրության օրը դիմել է ՀՀԿ-ին. «Նրանց ասացի՝ իրենք են մնացել ու իրենք պետք է որոշեն: Գուցե այլ գործիչներ, նախկին և ավելի նախկին ղեկավարներ փորձեն ինչ-որ ջղաձիգ շարժումներ անել, բայց մեծ հաշվով՝ այդ մարդիկ իրենց ֆիզիկական անվտանգության, չգիտեմ՝ ինչ անվտանգության երաշխիքներ ստանալու են, գնան, և այս մարդկանց ասելու են՝ կգնաք կողմ քվեարկեք: Ես այդ ուղերձը տվեցի»:
Հարցին՝ տրվե՞լ են այդ երաշխիքները, Ա. Միրզոյանն այսպես պատասխանեց. «Մենք առաջին օրվանից ենք ասել: Հասկացեք՝ մենք որևէ կուլիսների հետևում պայմանավորվածություններ, բանակցություններ, պայմանների սակարկում չենք անում: Ինչ մենք անում ենք, հրապարակային և թափանցիկ է:
Մենք առաջին իսկ օրվանից ենք ասել, որ ոչ միայն նրանք, այլև՝ բոլոր նրանք, ովքեր որևէ ձևով քաղաքական պատասխանատվություն են կրում վերջին տարիների երկրի իրավիճակի և քաղաքական կուրսի համար, բոլորն ունեն այդ ֆիզիկական անվտանգության երաշխիքները և բոլորը կարող են չվախենալ սեփականության վերաբաշխումից և այլնից: Ամեն ինչ նորմալ է, մենք համերաշխությունը հենց այնպես չենք ասում: Մենք մարդականց ուզում ենք ասել՝ այլևս մի գնացեք ՀՀ-ի շահերի դեմ»:
Լրագրողի հարցին էլ՝ դա քրեական պատմությունների՞ն էլ է վերաբերում, Ա. Միրզոյանը պատասխանեց, որ ինքն իրավասու չէ խոսել քրեականի մասին. «Եթե մենք չպետք է ունենանք անկախ դատական համակարգ, ապա ինչի՞ համար է այս ամեն ինչը մեր կողմից»:
168.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք նրանց օրակարգում լինելո՞ւ է Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի դեպքերի բացահայտում՝ հաշվի առնելով, որ Ն. Փաշինյանը նախկինում հայտարարել էր, որ երկրի զարգացումը հնարավոր չէ՝ առանց այդ երկու գործերի բացահայտումների: Ի պատասխան՝ Ա. Միրզոյանն ասաց. «Մեր օրակարգում կա մի մեծ նպատակ՝ դա մեր երազանքների Հայաստանի կերտումն է, դա բաղկացած է բազմաթիվ կոմպոնենտներից, բայց առաջնային օրակարգում՝ ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական ընտրությունների կազմակերպումն է: Սա է մեր օրակարգի թիվ առաջին կետը: Ես նաև խնդրում եմ՝ շատ չճնշեք, ամեն ինչ արվելու է, բայց՝ հերթով»:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01