Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ, որի տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:
«Զանգվածային լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,
շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ:
Արդեն 25 տարի է, ինչ Միավորված ազգերի կազմակերպության կողմից մայիսի 3-ը հռչակված է որպես Մամուլի ազատության համաշխարհային օր, ինչն իր հերթին վերահաստատում է ազատ խոսքի, ազատ մամուլի անհրաժեշտությունն ու լրագրողական աշխատանքի կարևորությունը:
Մեր անկախ պետականության ստեղծմանը նախորդած ու դրան հաջորդող ժամանակահատվածում մենք բազմիցս համոզվել ենք, որ ազատ մամուլի առկայությունն էական դերակատարում ունի մեր պետության կայացման ու զարգացման գործում:
Եվ այսօր կարող ենք վստահաբար արձանագրել, որ զանգվածային լրատվության միջոցները դարձել են իրավական և ժողովրդավարական Հայաստանի առաջընթացի կարևոր բաղադրիչը:
Հարգելի՛ լրագրողներ,
հավատարիմ մնալով խոսքի ազատության և ժողովրդավարության սկզբունքներին, դուք այսօր շարունակում եք իրականացնել կարևոր առաքելություն՝ ձեր նպաստը բերելով մեր երկրի կայուն ու շարունակական զարգացմանը:
Մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ մնալ միշտ անաչառ՝ գրանցելով նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ պատասխանատու ձեր աշխատանքում:
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ»
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01