ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը Tert.am –ի հետ զրույցում անդրադառնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանի հետ իր հանդիպման մասին մամուլում շրջանառվող տեղեկություններին և պատգամավորի կողմից իրեն արված առաջարկներին:
-Պարո՛ն Տոնոյան, վերջերս շատ են շրջանառվում լուրերն այն մասին, որ Դուք հանդիպում եք ունեցել ժողովրդական շարժման առաջնորդներից Արարատ Միրզոյանի հետ: Դրանից հետո շրջանառության մեջ դրվեց Ձեզ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնն առաջարկելու մասին լուրը: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Այո՛, հանդիպումը տեղի է ունեցել ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ, եղել է թափանցիկ, ինչի մասին հանրությանը իրազեկել եմ իմ նախորդ հարցազրույցում։ Ես անմիջապես արձագանքել եմ հանդիպման առաջարկին՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակում հանրային անվտանգության պահպանման, ռիսկի նվազեցման, արտակարգ դեպքերին արձագանքելու մեխանիզմների անխափանության ապահովման և ռիսկերի նվազեցման կարևորությունը:
Վերոնշյալ խնդիրներից բացի՝ հանդիպման ընթացքում պարոն Միրզոյանը ինձ տեղեկացրել է, որ քննարկվել է ինձ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում առաջադրելու հարցը: Շնորհակալ լինելով նման բարձր վստահության համար՝ ես ի գիտություն եմ ընդունել տեղեկությունը, սակայն հայտնել եմ, որ իրականացնում եմ արտակարգ իրավիճակների նախարարի պարտականությունները և շարունակելու եմ հանրային ծառայությունը պետությանը և ժողովրդին՝ ՀՀ սահմանադրությամբ և ՀՀ
օրենքներով ինձ վերապահված լիազորությունների շրջանակում:
- Պարոն Տոնոյան, կհստակեցնե՞ք՝ արդյոք կհամաձայնե՞ք ստանձնել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը նոր ձևավորվող կառավարությունում:
- Այս թեմայով շահարկումներին վերջ դնելու համար՝ ցանկանում եմ հստակ
շեշտել իմ խորը համոզմունքն առ այն, որ պաշտպանության նախարարի բարձր և պատասխանատու պաշտոնը Հայաստանի շուրջ ձևավորված ներկայիս ռազմաքաղաքական իրավիճակում պետք է ստանձնի քաղաքական ուժերի և երկրի ղեկավարության լիակատար վստահությունը վայելող անձը։ Միևնույն ժամանակ, ուզում եմ հստակեցնել, որ մինչ հիմա և սրանից հետո իմ ցանկացած քայլ պայմանավորված է եղել և լինելու պետությանն ու ժողովրդին ծառայելու իմ միանշանակ պատրաստակամությամբ:
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01