Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները պահանջում են տնօրենի հրաժարականը: Նրանք նշում են, որ դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանը փորձել է թույլ չտալ իրենց մասնակցել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած՝ իշխանությունների դեմ տարվող շարժամը:
Ուսուցիչներին ու աշակերտներին աջակցելու էին եկել շարժման մասնակիցներ՝ Դանիել Իոաննիսյանը, Անահիտ Բախշյանը, Դավիթ Խաժակյանը և այլք:
«Մենք դիմելու ենք քաղաքապետին՝ օր առաջ այս տնօրենին հեռացնելու համար: Ակնհայտ է, որ նա իրավիճակին չի տիրապետում, արել է այնպիսի արարանքեր, որ որևէ մեկն իրեն չի ներելու: Մինչև քաղաքապետին դիմելը նա հնարավորություն ունի գրել հրաժարականի դիմում»,- այս մասին հայտարարեց Դավիթ Խաժակյանը:
Դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչն էլ պատմեց, որ շարժման օրերից մեկի ժամանակ դպրոցի դուռը փայտե իրով փակվել է, որպեսզի աշակերտներն ու ուսուցիչները չմասնակցեն դասադուլի ու գործադուլի:
«Դուռը փակ էր, չէին կարողանում դուրս գալ աշակերտները: Փայտից մեծ բան էր դրվել, որ դուրս չգան: Այնինչ ուսուցիչներն ուզում էին գնալ, մասնակցել ակցիային, ես էլ գնացի ու բացեցի: Հետո իմ դեմ ստորագրահավաք էին անցկացնում, բայց չստորագրեցին»,- ասաց ուսուցիչը:
Ընթացքում պարզվեց, որ կենսաբանության ուսուցիչ Նալբանդյանը, մի քանի աշակերտի խոսքով, հարվածել է իրենց և վիրավորել:
Երբ այդ ուսուցիչը դուրս եկավ, շարժման մասնակիցները փորձում էին հասկանալ, թե արդյոք նա խփել է աշակերտներին, նման արտահայտություններ արել է: Բայց տեղի ունեցավ միջադեպ, վերջինս բավական նյարդայնացած դուրս եկավ դպրոցից: Աշակերտներն ասացին, որ ձայնագրություն ունեն:
Ներկայումս դպրոցի երեխաները բակում վանկարկում են «Ազիզյա՛ն, դո՛ւրս արի», պահանջում են, որ տնօրենը պատասխանի իր արարքների համար:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01