«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտարարում է, որ մամուլում տարածված տեղեկատվությունը, թե Լոռու գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի (ԳԳՄ) աշխատակիցներին «ստիպում են ստորագրել ինչ-որ թղթերի տակ, որոնց բովանդակությունը հայտնի չէ», իրականությանը չի համապատասխանում:
Այդ կապակցությամբ «Գազպրոմ Արմենիա»-ից Aysor.am-ին հայտնել են հետևյալը.
«Ընդ որում, բացառապես անհիմն եղանակով փորձ է արվում այդ ամենը ներկայացնել քաղաքական լույսի ներքո: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կառուցվածքային ստորաբաժանումներում և ԳԳՄ-ներում ընթանում է անձնական տվյալներ մշակող աշխատակիցներին «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին, սույն օրենքին համապատասխան մշակված «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում Անձնական տվյալների պաշտպանության քաղաքականության, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում Անձնական տվյալների մշակման կարգի և անձնական տվյալների պաշտպանության ոլորտը կարգավորող այլ ներքին իրավական ակտերի դրույթներին ծանոթացման գործընթացը, որը մեկնարկել է դեռևս 2017 թվականի հոկտեմբերին:
Ըստ սահմանված ժամանակացույցի՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կառուցվածքային ստորաբաժանումների և ԳԳՄ-ների անձնական տվյալներ մշակող աշխատակիցներն ուսումնասիրում են վերը նշված փաստաթղթերը, ծանոթանում դրանց պահանջներին և դրույթներին, ինչի վերաբերյալ ստորագրում են անձնական տվյալների պաշտպանության ոլորտը կարգավորող փաստաթղթերին ծանոթ լինելու մատյանում»:
Ընկերությունը նաև ներկայացրել է նշված մատյանի օրինակելի ձևի պատճեն:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01