Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում այսօր` մայիսի 4-ին, մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 5-րդ օրը, որտեղ պայքարի մեջ են մտել ազատ ոճային ըմբիշները:
Այսօր մեդալների համար կպայքարեն մինչև 57, 65, 70, 79 և 97 կգ քաշային ըմբիշները:
57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանըմեկնարկային գոտեմարտում հաղթել է Ռումինիայի ներկայացուցիչ Անդրեյ Դուկովին և դուրս եկել մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Ադրբեջանը ներկայացնող վրացի ըմբիշ Գեորգի Էդիշերաշվիլիի հետ:
65 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ, սակայն, 0:3 հաշվով ցավալի պարտություն է կրել Օլիմպիական չեմպիոն, վրացի Վլադիմեր Խինչիգաշվիլուց:
Իր մեկնարկային գոտեմարտում ջախջախիչ հաղթանակ է տարել 70 կգ քաշային Վալտեր Մարգարյանը, ով 10:0 հաշվով առավելության է հասել Ավստրիան ներկայացնող Մաքսիմիլիան Աուսերլեյտների նկատմամբ, սակայն քառորդ եզրափակչում Մարգարյանը 6:9 հաշվով զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ Մագոմեդ Կուրբանալիևին:
10-0 հաշվով հաղթանակով է մեկնարկել նաև 79 կգ քաշային Վարուժան Կաջոյանը` շանս չտալով ֆին Հենրի Ալեքսի Սելենիուսին: Մրցաշարի 1/4 եզրափակչում Կաջոյանի մրցակիցը կլինի Ադրբեջանի ներկայացուցիչ Ջաբրայիլ Հասանովը:
97 կգ քաշային Գեորգի Կետոևը պայքարը կսկսի քառորդ եզրափակչից` մրցելով դագեստանցի Նուրմագոմեդ Գաջիևի հետ, ով ներկայացնում է Ադրբեջանը:
Հիշեցնենք` ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում են ընդգրկված նաև Գարիկ Բարսեղյանը ( 61 կգ), Գրիգոր Գրիգորյանը ( 74 կգ), Մարզպետ Գալստյանը (86 կգ), Շամիր Աթյանը (92 կգ) և Լևան Բերիանիձեն (125 կգ):
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55