ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ամալյա Եղոյանն ու Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանը մայիսի 4-ին միասին այցելել են Վայոց ձորի մարզ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Հնդկաստանի և Հայաստանի կառավարությունների համագործակցության արդյունքում մարզի 50 դպրոցներ ներկայում ունեն համակարգչային լաբորատորիաներ։ Նախարարի տեղակալն ու դեսպանը տեղում ծանոթացել են դրանց աշխատանքին, հետաքրքրվել, թե որքանով են աշակերտները ներգրավված համակարգչային դասերին։
Ամալյա Եղոյանն ու Յոգեշվար Սանգվանը քննարկել և պայմանավորվածություններ են ձեռք բերել նոր նախաձեռնությունների շուրջ, որոնք առավել բովանդակային կդարձնեն համակարգչային դասարանների աշխատանքը, և առկա ռեսուրսներն ավելի արդյունավետ կօգտագործվեն։
Կողմերը քննարկել են նաև ծրագրի հաջող փորձը Հայաստանի մյուս մարզերում կիրառելու և երեխաների համար կրթության ավելի լավ միջավայր ստեղծելու հնարավորությունները։
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
14:42
14:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03