ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում մեկնարկել են հերթական գարնանային աշխատանքները, ստուգումներն, տարածքների մաքրման ու բարեկարգման աշխատանքները։
ԲՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքներում պարբերաբար իրականացվող շրջայցերի ժամանակ բնապահպանական խախտումներ չեն արձանագրվել։ Կատարվել են կաթնասունների և թռչունների ընթացիկ ուսումնասիրման աշխատանքներ, ինչի արդյունքում արձանագրվել է եվրոպական այծյամի և բեզոարյան այծի առանձնյակների մեծ թվաքանակ։ «Շիկահող» պետական արգելոցում տեղադրվել են նոր ֆոտոբռնիչներ։
«Սևան» ազգային պարկի աշխատակիցները հերթական ստուգայցի ժամանակ, մայիսի 3-ին, ժամը 16:32-ին Վարդենիսի մասնաճյուղի 3-րդ պահաբաժնի 16-րդ քառակուսում /Գեղամասար համայնքի հարակից տարածքում/ արձանագրել են հրդեհի բռնկման դեպք։
Պարկի աշխատակիցներն անմիջապես ահազանգել են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայություն և սկսել հրդեհաշիջման աշխատանքները։ Աշխատանքներին միացել է ևս 23 հրշեջ-փրկարար: Հրդեհը մարվել` 20:37-ին:
«Դիլիջան» ազգային պարկի պահպանության բաժնի աշխատակիցների ստուգայցի ժամանակ հայտնաբերվել է չորս անտառախախտման դեպք (18 ապօրինի ծառահատում), կազմվել է արձանագրություն և ուղարկվել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին՝ հետագա ընթացք տալու համար։ Շարունակվում են քամատապալ և հողմատապալ ծառերից առաջացած՝ 62,1 մ³ փայտանյութի իրացման աշխատանքները։ Պարկի աշխատակիցները հանդիպել են IDeA հիմնադրամի և BS կազմակերպության աշխատակիցների հետ և քննարկվել էկոտուրիստական երթուղիներին, ինչպես նաև «Դիլիջան» ազգային պարկի մուտքի ցուցանակների տեղադրմանն առնչվող հարցեր։
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01