Շիրակի պետական համալսարանի պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը ռեկտոր Սահակ Մինասյանի ծանուցումը՝ իրեն աշխատանքից հեռացնելու մասին, գնահատում է որպես «վրեժխնդրություն»:
Tert.am-ի հետ զրույցում Անահիտ Ֆարմանյանն ասաց, որ ինքը հրապարակային պաշտպանել է բուհից անօրինաբար հեռացված դասախոսներ Գագիկ Համբարյանին և Հովհաննես Խորիկյանին, ինչից հետո էլ ռեկտոր Մինասյանը «վրեժ է լուծել» և իրեն էլ ազատել աշխատանքից:
«Այդ մարդը՝ (նկատի ունի ՇՊՀ ռեկտորին,-հեղինակ) բռնապետ է, միապետ է, որևէ կապ չունի բարձրագույն կրթության հետ, չի պատկերացնում, թե ինչ է բուհական համակարգը, նա չի ընդունում այլակարծությունը: Ես հրապարակային պաշտպանել եմ Հովհաննես Խորիկյանին ու Գագիկ Համբարյանին, ում ազատել են աշխատանքից նրա համար, որ իրենք բուհում տեղի ունեցած ապօրինություններն են բացահայտել:
Ռեկտոր Մինասյանը չի պատկերացնում, որ պրոռեկտորը ևս կարող է պայքարել ապօրինությունների դեմ ու պաշտպանել նրանց, ովքեր ևս հանդես են եկել դրանց դեմ»,- ասաց Անահիտ Ֆարմանյանը:
Նա ասաց, որ բուհում կադրային փոփոխություններ են կատարվում, բուհը երկու անգամ կառուցվածքային փոփոխությունների է ենթարկվել:
«Պարոնը բուհը պատկերացնում է բիզնես կենտրոն»,- ասաց նա և խոստացավ մոտ ապագայում մանրամասն ներկայացնել, թե ինչ ապօրինությունների մասին է խոսքը:
Անահիտ Ֆարմանյանը նշեց, որ իրեն աշխատանքից ազատելու ծանուցումը մայիսի 3-ին է արվել և տեղեկացվել է, որ ինքը մայիսի 4-ից՝ մեկ օր հետո, աշխատանքից ազատվում է:
«Վստահ եմ, որ դատական կարգով կվերականգնվեն իմ աշխատանքային իրավունքները: Բուհի հավատարմագրման հիմքում կանգնած եմ եղել ես, կատարել եմ իմ աշխատանքային պարտականությունները: Ուստի դիմելու եմ պատկան մարմիններին՝ ինձ հեռացնելու համար: Խեղդվողը միշտ ձեռքը փրփուրներին է գցում»,- նշեց Անահիտ Ֆարմանյանը:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01