Այսօր Շիրակի մարզի Վահրամաբերդ և Մարմաշեն համայնքների բնակիչները փակել էին մարզային նշանակության ճանապարհահատվածի Գյումրի-Մարմաշեն հատվածը և մարզային իշխանություններից պահանջել, որպեսզի այցելեն համայնքներ և տեղում ծանոթանան երեկ գիշեր տեղացած կարկտի հետևանքով վնասների չափին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մարմաշենի համայնքապետ Աշոտ Եղոյանը:
«Ճանապարհը փակվել է Մարմաշենի և Վահրամաբերդի մի քանի բնակիչների նախաձեռնությամբ: Նրանք չէին համբերել, որպեսզի հանձնաժողովը գնահատեր կարկտահարության վնասի չափը: Հանձնաժողովի հետ ես դաշտում աշխատում էի, երբ ոստիկանությունը տեղեկացրեց, որ երկու համայնքների մի քանի բնակիչներ փակել են ճանապարհը»,- ասաց համայնքապետը:
Նրա խոսքով`երկու համայնքների ղեկավարները համաձայնության են եկել բնակիչների հետ, իրենց պահանջների մասին հայտնել են Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին, վերջինս էլ բնակիչների պահանջները ներկայացրել է Գյուղատնտեսության և Տարածքային կառավարման նախարարություններին. «Նախարարությունների հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ համապատասխան հանձնաժողովներ կուղարկվեն համայնքներ`վնասի չափերը ստուգելու և համապատասխան որոշումներ կայացնելու համար»:
Աշոտ Եղոյանը նաև տեղեկացրեց, որ վաղը` ժամը 12-ին, բնակիչները հանդիպելու են Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի հետ:
Ի տարբերություն Վահրամաբերդի և Մարմաշենի, կարկտահարությունից տուժած Կապսի համայնքապետ Լորիկ Մկոյանը ճանապարհը փակելն անիմաստ է համարում:
Հարցին, թե համայնքի բնակիչները պահանջներ չունեն, համայնքապետն ասաց. «Հրավիրել ենք հանձնաժողով, պիտի գան, նայեն, վաղն առավոտն էլ մարզպետի հետ հանդիպում է նախատեսված: Այդ ընթացքում էլ կպարզվի, թե հարցին ինչ լուծում կտրվի»:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47