Տվյալները ցույց են տալիս, որ մեր գաղութը հետզհետե կպարպվի ուսանող խավից: Այս մասին, Լիբանանում, «Կիլիկիա» թանգարանի սրահում կազմակերպված 2015-2016 կրթական տարեշրջանի հայ համալսարանականների ձեռքբերումների գնահատման երեկոյի ժամանակ նշել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն:
Արամ Ա Վեհափառ Հայրապետի հովանավորությամբ եւ նախագահությամբ Հայ համալսարանավարտների համախմբումը (ՀՀՀ) հուլիսի 1-ին «Կիլիկիա» թանգարանի սրահում կազմակերպել է 2015-2016 կրթական տարեշրջանի հայ համալսարանականների ձեռքբերումների գնահատման երեկո։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի դիվանից NEWS.am-ին հայտնում են, որ Հայ համալսարանավարտների համախմբման վարչության ատենապետ Հակոբ Հանտյանը շնորհավորել է նոր համալսարանավարտներին, նրանց հրավիրել մասնակցելու Համախմբման առաջիկա աշխատանքներին՝ նոր շունչ եւ հավելյալ աշխուժություն բերելով:
Երեկոյի ավարտին բեմ է հրավիրվել Վեհափառ Հայրապետը, որը նախ շնորհավորել է նորավարտ համալսարանականներին, կարեւորելով վկայական ստանալու երեւույթը, որ արգասիքն է տքնաջան աշխատանքի: Նա անդրադարձել է համալսարանական ուսանողների դիմագրաված դժվարություններին, սակայն թելադրել է լինել ուժեղ եւ հաղթահարող:
Նորին Սրբությունը շեշտել է, թե «Համալսարանավարտները պետք է մնան մեր գաղութի մեջ, եւ զորացնեն այն։ Տվյալները ցույց են տալիս, որ մեր գաղութը հետզհետե կպարպվի ուսանող խավից, որոնք ճամփորդում են օտար երկրներ, տնտեսական ավելի լավ պայմաններ ունենալու հույսով: Մեր հայ գործարարներն իրենց գործարաններում եւ արտադրությունում պետք է տեղ տան հայ համալսարանավարտին եւ ազգային գիտակցությունից մեկնելով զիջեն այն նյութական խնայողությունը, որ պիտի ապահովեին օտարին աշխատեցնելով»:
Վեհափառ Հայրապետը, նորավարտ համալսարանականներին ուղղելով իր խոսքն, ասել է.
«Վկայական ստանալը ձեր կյանքում երբե՛ք չի լինի վերջակետ, այլ՝ մեկնակետ մասնակցելու մեր միութենական եւ հասարակական գործունեության: Պետք է միշտ աշակերտ մնաք, որովհետեւ կյանքի բոլոր տեւողության մենք սովորելիք ունենք: Չի Կարելի ասել՝ ես վկայվեցի համալսարանի կողմից եւ վերջ, անելիք չունեմ: Մեր վկայականները պետք է չլինեն ինքնանպատակ, այլ պետք է արժեւորվեն մեր մասնակցությամբ՝ եկեղեցական, ազգային, մշակութային բնագավառներում տարվելիք բոլոր աշխատանք ներին»:
Հանդիսության ավարտին, յուրաքանչյուր շրջանավարտ Վեհափառ Հայրապետից ստացավ հուշանվեր։
Ձեռնարկի ընթացքին տեղի ունեցավ գեղարվեստական հայտագիր, որի ընթացքում ելույթ ունեցան Կայել Գրիգորյանը եւ Կարո Քելեշյանը:
news.am
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47