Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը նշեց, որ դեռ երեկ, երբ սոցիալական ցանցերում տարածվեց տեղեկատվություն այն մասին, որ պահանջում են Երևանի թիվ 11-ի դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանի հրաժարականը, քաղաքապետարանից ներկայացուցիչ են ուղարկել իրավիճակին ծանոթանալու համար:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ից Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները պահանջում են տնօրենի հրաժարականը: Նրանք նշում էին, որ դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանը փորձել է թույլ չտալ իրենց մասնակցել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած՝ իշխանությունների դեմ տարվող շարժմանը:
Հանրակրթության վարչության պետն այսօր արդեն դպրոցի ուսուցիչների հետ հանդիպմանն իր զարմանքը հայտնեց, թե եթե կար դժգոհություն, ինչու՞ էին լռում, ինչու՞ չէին բարձրաձայնում եղած խնդիրների մասին:
«Ես երեկվանից անընդհատ ինձ հարց եմ տալիս և պատասխան չեմ գտնում․ ինչու՞ էին լռում մանկավարժները, երբ իրենց իրավունքներն այս տարիների ընթացքում ոտնահարվում էին: Հայտարարություն էիք տարածում հանցագործության մասին: Իսկ արդյոք դուք էլ չե՞ք հանցագործ այդ նույն պարագայում, որ աջակցել եք»,- ասաց նա՝ նշելով, որ այսօր մանկավարժը իսկապես պետք է կրի կոչում:
Աննա Ստեփանյանը նաև ասաց, որ այսօր ուսուցիչների ձայնը լսելի է․ Ռուզաննա Ազիզյանը գրել է հրաժարականի դիմում: «Դիմումը ներկայացվել է քաղաքապետին, քաղաքապետը տվել է հանձնարարական՝ ընթացակարգը շարունակել: Ես, լինելով կողմնակից, որ եթե մանկավարժը սիրված չէ իր աշակերտների կողմից՝ պետք է չմտնի դպրոց սկզբունքին, կարծում եմ, որ ճիշտ էր հրաժարական տալը և ճիշտ էր այլևս այս կրթահամալիրում, այդ դպրոցում չաշխատելը»,- ասաց նա:
Աննա Ստեփանյանը նաև նշեց, որ իհարկե Ազիզյանը կգնա, բայց հարց է առաջանում, որ նույն դպրոցի ուսուցիչները, որոնք չեն պայքարել իրենց իրավունքների համար, հետո ինչպե՞ս են պայքարելու: «Ընդվզելու՞ եք յուրաքանչյուր խնդրի դեմ այսպե՞ս․․․ Դա պետք է անել ժամանակին և տեղին»,- ասաց նա:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01