2018թ. հունվարից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն՝ ԱԱՀ-ի գումարները հաստատվելուց հետո հարկատուների միասնական հաշիվ են մուտքագրվում եռօրյա ժամկետում: Նախկինում ԱԱՀ-ի գումարը հարկատուներին վերադարձվում էր 180-օրյա ժամկետում:
Դեռևս 2017թ.-ի ընթացքում Պետական եկամուտների կոմիտեում աշխատանքներ են տարվել այդ ժամանակահատվածը կրճատելու ուղղությամբ և նախորդ տարվա հուլիսից ԱԱՀ-ի գումարները վերադարձվում էին առավելագույնը 90-օրյա ժամկետում, ինչի արդյունքում գումարների ստացման միջին սպասելաժամանակը 2017-ին դարձել էր 61 օր:
Նախորդ տարվա ապրիլից ներդրվել է նաև մինչև 20 միլիոն դրամ հայտերի հիման վրա ավելացված արժեքի հարկի գումարների՝ միասնական հաշվին մուտքագրման պարզեցված կարգը, ըստ որի, կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները բավարարելու դեպքում, այդ գործընթացն իրականացվում է առանց հարկային մարմնի կողմից ուսումնասիրություն կամ ստուգում կատարելու՝ չորս աշխատանքային օրվա ընթացքում:
Մեկ այլ կարգավորմամբ, ՀՀ հարկային օրենսգրքի 74-րդ հոդվածի համաձայն, եթե յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ վճարողն ունի փոխհատուցվող գումար, ապա, ուսումնասիրությամբ հաստատվելու դեպքում, այդ գումարը մուտքագրվում է միասնական հաշվին: Մինչդեռ մինչև 2018թ.-ը դեբետային գումարները կարող էին ուղղվել միայն հարկ վճարողի ԱԱՀ-ի մասով առաջացող հետագա պարտավորությունների մարման կամ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող (արտահանման) գործարքների դեպքում՝ տնտեսվարող սուբյեկտի դիմումի հիման վրա ստուգմամբ կամ ուսումնասիրությամբ հիմնավորվելու դեպքում՝ հաշվանցվել կամ վերադարձվել:
Նշենք նաև, որ 2018 թվականից արտահանման գործարքներ չիրականացնող ԱԱՀ վճարողները ԱԱՀ-ի փոխհատուցվող (դեբետագրված) գումարներն այլ հարկային պարտավորությունների մարմանն ուղղելու կամ հետ ստանալու իրավական հնարավորություն ունեն:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01