Աշակերտները ցույց են անում պահանջելով դպրոցի տնօրենի հրաժարականը, ուսանողները նույնկերպ պահանջում են ռեկտորի հրաժարականը, վաղը գյուղացիները կպահանջեն գյուղապետի հրաժարականը, հետո զինվորներն իրենց չաստի հրամանատարի հրաժարականը, երեխաներն` իրենց ծնողների, և այսպես շարունակ:
Սա անհեթեթ մոտեցում է, որը ոչ թե ուժեղացնում, այլ` թուլացնում է մեր պետականությունը, քանզի երկիրը պետք է ունենա իշխանություն, որն էլ պետք է կառավարվի. քաղաքացիներն երկրի կառավարմանը մասնակցում են ընտրությունների միջոցով` իրենց ձայնը տալով այս կամ այն քաղաքական ուժին, և եթե քաղաքացիները որոշեն երկրի կառավարմանը մասնակցել բողոքներով և ցույցերով` մեզանում քաոս է տիրելու:
Առավել ևս, երբ փողոց դուրս եկած քաղաքացիներն արդեն իսկ իրենց պայքարի արդյունքում հասել են նրան, որ մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանն ընտրվելու է Հայաստանի վարչապետ, հետևաբար` լոկալ ցույցերով փորձել առանձին խնդիրներ լուծել` պահանջելով գյուղապետի, ռեկտորի կամ մանկապարտեզի վարիչի հրաժարական, իմաստ չունի, քանզի մայիսի 8-ից հետո Հայաստանն ունենալու է նոր վարչապետ, և եթե ինքը գտնի, որ որևէ պաշտոնյա չի համապատասխանում իր պաշտոնին` կազատի նրանց:
Հասկանում եմ, որ շատերին դուր է եկել ցույցեր անելն ու դրանց արդյունքում հրաժարականների հասնելը, բայց դա ճիշտ ճանապարհ չէ և ավելի է խորացնելու Հայաստանում ձևավորված ներքաղաքական ճգնաժամը:
Ներողություն խնդրելով ադեկվատ և դաստիարակված քաղաքացիներից` ստիպված եմ իմ գրառումների տակ այսուհետ նշել, որ իմ տեսակետները չկիսելու պատճառով ինձ անձնական վիրավորանք հասցնողներին վերադարձնում եմ այն բոլոր վիրավորանքներն ու հայհոյանքները, որոնք այդ ... ուղղում են ինձ (դիտավորյալ չեմ նշում հայհոյանքների անունները, որպեսզի պարկեշտ և ադեկվատ մարդկանց անհարմար վիճակի մեջ չդնեմ):
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02