Թեև Նիկոլ Փաշինյանը հայտարարում է , որ մայիսի 8-ին վարչապետ ընտրվելու իր գլխավոր նպատակը Հայաստանը նոր խորհրդարանական ընտրություններին պատրաստելն է , բայց մենք պետք է բոլորս հասկանանք , որ այդ անցումային ժամանակաշրջանը՝ կլինի այն 1 ամիս , 6 ամիս, թե` 1 տարի մեր երկրի տնտեսությունը պետք է շարունակի առանց ցնցումների ապրել, որպեսզի հնարավոր լինի բանակ կերակրել , թոշակներ ու նպաստներ վճարել, հարկեր հավաքել և այլն, և այլն:
Եվ այս իմաստով` կարծում եմ ճիշտ կլինի , որպեսզի Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետի թեկնածու առաջարկող խորհրդարանական ուժերը, և հատկապես` «Ծառուկյան» դաշինքը, որն ունի պատրաստված տնտեսագետների թիմ և մյուս կողմից գործարար դաշտում հաջողությունների հասած մարդիկ, իրենց վրա վերցնեն Նիկոլ Փաշինյանի կառավարության տնտեսական բլոկի պատասխանատվությունը՝ թույլ չտալու համար, որ Հայաստանի տնտեսությունը կոլապս ապրի:
Ի դեպ՝ Հայաստանի տնտեսության զարգացման գլխավոր նախապայմաններից մեկը նոր ներդրումներն են , որոնց արդյունքում պետք է ստեղծվեն աշխատատեղեր, և բոլորս պարտավորենք հիշել մեկ կարևոր բան. որքան էլ գեղեցիկ գույներով ներկայացնենք մեզանում տեղի ունեցած հեղափոխությունը` պետք է հասկանանք , որ ներդրումներ անող մարդիկ հարուստներն են, և նրանք պետք է վստահ լինեն , որ Հայաստանում հարուստ մարդու նկատմամբ չկա ատելություն, և որ ամենակարևորն է Հայաստանում բիզնեսը պաշտպանված է, հակառակ պարագայում`դրսի հայերը կծափահարեն այս հեղափոխությանը, կուրախանան, բայց երբեք Հայաստանում ներդրումներ չեն կատարի:
20:44
19:25
19:04
18:33
18:08
17:45
15:47
15:35
15:17
15:05
14:45
14:26
14:17
14:05
13:36
13:29
13:16
12:55
12:39
12:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03