Ցանկացած քաղաքական ուժ, կիրթ և ժողովրդական առաջնորդի հոտառություն, զգացողություն և կազմակերպչական հատկություններ ունեցող անձերի կազմակերպված խումբ կարող է բողոքի ցույցեր և հանրային մեծ ու փոքր ծավալների <բունտեր, խռովություններ, հանրահավաքներ> անցկացնել: Բայց չպետք է այս բողոքի ակցիաները արգելքներ հարուցեն պետական մեքենայի բնականոն աշխատանքը, խաթարեն կրթամշակութայիմ համակարգի բնականոն ընթացքը: Արդեն իսկ սկսվում են բողոքի ակցիաներ հանրակրթական դպրոցներում, որոնք 4-5-րդ դասարանի երեխաներին կամ 9-րդ դասարանների երեխաներին ներգրավվում են որևիցե հարցի լուծմանը, և այստեղ հարց է առաջանում, թե արդյոք 4-5-րդ դասարանի երեխան ի՞նչ դերակատարում կարող է ունենալ քաղաքականության մեջ և դա մեզ ի վերջո ի՞նչ կտա, եթե իհարկե կտա:Այդ երեխաները մեր ապագան են, որոնք պետք է կրթվեն, զարգանան և հզորացնեն մեր պետությունը իրենց գիտելիքներով: Պրն. Փաշինյանը հիրավի ժողովուրդի ընտրյալ թեկնածուն է, և այս դեպքում ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո պրն. Փաշինյանը իր առաջնահերթ խնդիրներից մեկը պետք է համարի ինչպես կրթամշակութային դաշտի ազատականացումը, այբպես էլ գործնական տիրապետություն հաստատի բոլոր ռազմավարական նշանակության պետաքաղաքական և կրթամշակութային կենտրոնների նկատմամբ: Պետք է դիմել նրան, որպեսզի լուծի ձեր իսկ առաջացած հարցերը: Ծնողների և ուսուցիչների միջամտությամբ դպրոցներում ցույց անելը լավ բանի չի հանգեցնի:Երեխաների մոտ կոտրում է հարգանքը ուսուցչի և տնօրենի նկատմամբ, այլևս չենք կարողանում ունենալ լծակներ երեխաների կարգապահությունը վերակագնելու համար և ունենալ դպրոցներում բնականոն ուսումնական դասընթացք: Հասկացե՛ք կադրային խնդիր կա և կլինի, քանի դեռ խնդրին խելամիտ հաշվարկով չենք մոտենում: Անրաժեշտ է սթափ մտածել: Կապ չունի անձնավորությունը, որ կուսակցությունից է: Եթե տվյալ քաղաքացին,պաշտոնյան պրոֆեսիոնալ մասնագետ է բառիս բուն իմաստով՝ առանց կեղծիքի, ապա այդ կադրերին պետք է պահել ու պահպանել՝ մինչև հասունացնենք նոր, ավելի հզոր սերունդ: Աստված պահապան մեր երկրին, գրին և գրչին, աշակերտին և ուսուցչին: Խաղաղությու՛ն և տրամաբանությու՛ն մեր երկրին:
19:40
19:25
18:47
18:39
18:22
18:04
16:59
16:43
16:19
16:02
15:41
15:06
14:56
14:43
14:43
14:28
13:50
13:38
13:13
12:53
16:24 26.06.25
20:45 26.06.25
12:53 27.06.25
11:15 27.06.25
23:45 26.06.25
12:03 26.06.25
12:17 26.06.25
12:36 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03