Ղարաբաղում ռազմական բախումների վերսկսումն ամենայն հավանականությամբ շատ ավելի կործանարար կլինի և ավելի շատ զոհեր կլինեն: Նման կարծիք են հայտնել Միջազգային ճգնաժամային խմբի (International Crisis Group) փորձագետները իրենց կայքում հրապարակված Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ զեկույցում:
Առնվազն 2011 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղում շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին ռազմական էսկալացիան ցույց էր տալիս, որ պետք չէր զարմանալ, երբ տեղի ունեցան ապրիլյան խոշոր բախումները: Այդ բախումների ընթացքում կիրառված զենքի և գրանցված զոհերի փաստը և այն ակնհայտ սպառնալիքը, որ ավելի ուժեղ սրացումը կարող է ներքաշել հարևան հզոր երկրներին, կենտրոնացրել են միջազգային կարևոր դերակատարների այդքան անհրաժեշտ քաղաքական ուշադրությունը և հնարավորություն են ստեղծել հաճախ սխալմամբ սառած անվանվող հակամարտության խաղաղ կարգավորում գտնելու համար:
Վերսկսված ռազմական էսկալացիան հավանաբար շատ ավելի կործանարար կլինի, քան ապրիլի բռնկումը, նշում են փորձագետները: Լուրջ վտանգ կա, որ կօգտագործվեն հեռահար երկիր–երկիր հրթիռներ և զոհերի թիվը, հատկապես քաղաքացիական բնակչության շրջանում, շատ ավելի բարձր կլինի՝ հողային առավելություն ձեռք բերելու վճռական փորձի պատճառով: Ապրիլյան բախումներից հետո Հայաստանի և Ադրբեջանի հասարակություններն ավելի պատրաստ են ռազմական լուծման, քան 25 տարվա ընթացքում որևիցե այլ ժամանակ:
ICG–ի փորձագետները նշում են, որ տարածաշրջանի կոնտեքստը զգալիորեն փոփոխվել է անցած տարվա ընթացքում և այդ փոփոխությունները մեծացնում են բախումների վերսկսման դեպքում լայնամասշտաբ բացասական հետևանքների հնարավորությունը:
Զեկույցում նշվում է, որ միջազգային խաղացողների շահերը համընկնում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց խթանելու համար, բայց Մոսկվան, որն իրեն դիրքավորում է որպես կարևոր միջնորդ և անվտանգության երաշխավորող, նաև փորձում է դրա միջոցով ուժեղացնել իր ռազմավարական դիրքը իր համար հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանում՝ այդ թվում նաև Բաքվի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելով: Ավելին, մինչդեռ Մոսկվան քաղաքական կամք և հեղինակություն ունի նպաստելու կարգավորման գործընթացին, նրա տարածաշրջանային դերը պառակտիչ է եղել, այդ պատճառով նրան հարկավոր են մյուս համանախագահները՝ գործընթացն իսկապես վստահելի դարձնելու համար:
Մայիսի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած բանակցությունները հնարավորություն կարող էին լինել խաղաղության գործընթացը վերսկսելու համար: Այնուամենայնիվ, հաջորդիվ Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին տեղի ունեցած բանակցություններից հետո հրապարակված հայտարարությունը ցույց է տալիս, որ գործընթացին հաղորդված թափն արդեն, հավանաբար, թուլանում է: Փորձագետները նշում են, որ Մինսկի խմբի բոլոր համանախագահները պետք է ներգրավվեն միջնորդության ջանքերում բարձրաստիճան քաղաքական մակարդակով դրանց անհրաժեշտ կշիռը և հրատապության զգացումը հաղորդելու համար:
Ըստ կազմակերպության փորձագետների՝ ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ առաջընթացը հնարավոր դարձնելու համար հարկավոր է նաև զուգահեռ քայլեր ձեռնարկել վստահության և անվտանգության ապահովման ուղղությամբ, ներառյալ՝ ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմների ստեղծումը: Փորձագետները նշում են նաև, որ հարկավոր է նախնական աշխատանքներ իրականացնել ապագայում խաղաղապահ ուժերի տեղակայման ուղղությամբ, իսկ ԵՄ-ն պետք է շարունակի իր ուժեղ քաղաքական աջակցությունը տրամադրել Մինսկի խմբին, ինչպես նաև պլանավորի հակամարտությանը հաջորդող փուլում փորձագիտական և ֆինանսական աջակցությունը: Փորձագետները նաև նշում են, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն պետք է հորդորեն Թուրքիային իր հայտարարություններում և գործողություններում աջակցել խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու համար Մինսկի խմբի համանախագահների իրականացրած ջանքերին:
«Միջազգային հանրությունը պնդում է, որ Թուրքիան պետք է քայլեր ձեռնարկի իր հարաբերությունները Հայաստանի հետ կարգավորելու, այդ թվում սահմանները բացելու ուղղությամբ առանց նախապայմանների: Բայց, քանի որ Թուրքիան դա կապել է կարգավորման բանակցություններում առաջընթացի հետ, Անկարան պետք է առնվազն հստակեցնի, թե ինչ առաջընթաց է ակնկալում և դրան համապատասխան պարտավորություններ ստանձնի»,- նշված է զեկույցում:
Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետներն, այնուամենայնիվ, նշում են, որ այս բոլոր քայլերը դեռևս չեն կարող նշանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծում: Բայց եթե լինեն արագ և համակարգված գործողություններ Ադրբեջանին տարածքների վերադարձի, անվտանգության և Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի երաշխավորման վստահելի մեխանիզմների ներդրման ուղղությամբ, հնարավոր է, որ խաղաղության գործընթացը դուրս գա ներկայիս փակուղուց:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47