Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքում առաջին անգամ փորձարկվել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող պիլոտային ծրագրով ձեռքբերված հրթիռները և «Элия 3» հրթիռային կայանը: Վերջինը հակակարկտային կրակոցներն իրականացնում է ռադիոլոկացիոն կայանի տրամադրած տվյալների հիման վրա՝ ապահովելով թիրախավորման մեծ ճշգրտություն:
ԱԻ նախարարության փոխանցմամբ, նոր հրթիռային կայանի և հրթիռների առաջին փորձարկումը հաջող էր, սակայն երկրորդի ժամանակ արձանագրվել են որոշ թերություններ:
ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի կողմից որոշում է կայացվել հետագա փորձարկումները դադարեցնել մինչ մայիսի վերջ՝ մինչև Ռուսաստանից Հայաստան կժամանեն արտադրող «ԱՆՏԻԳՐԱԴ» ընկերության, Պոլիմերային նյութերի գիտահետազոտական ինստիտուտի և «Իրվիս» ընկերության ներկայաուցիչները: Ռուս փորձագետները տեղում կուսումնասիրեն ու կշտկեն փորձարկման ընթացքում արձանագրված տեխնիկական խնդիրները, որից հետո կայանի փորձարկումները կվերսկսվեն:
Պաշտոնական աղբյուրի համաձայն, Հայաստանում հակակարկտային պաշտպանության առավել արդյունավետ մեթոդների ներդրման նպատակով 2017թ. ՀՀ ԱԻ նախարարության պատվերով ՌԴ «ԱՆՏԻԳՐԱԴ» գիտաարտադրական ընկերությունը ուսումնասիրություն էր կատարել Հայաստանի տարածքում, նախանշել կարկտաբեր առավել վտանգավոր տարածքները և կազմել հրթիռային կայանների տեղադրման քարտեզը:
Կառավարության որոշմամբ իրականացվում է հակակարկտային հրթիռային պաշտպանության պիլոտային ծրագիր, որի շրջանակներում արդիականացվել է Արագածոտնի ռադիոլոկացիոն կայանը, իրականացվել է անձնակազմի ուսուցում, ձեռք է բերվել հրթիռային 3 կայան և 120 հրթիռ:
Պիլոտային ծրագրի ավարտից հետո կիրականացվի արդյունքների գնահատում, որի հիման վրա որոշում կկայացվի ծրագրի ընդլայնման վերաբերյալ:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01