Պետական մարմինների գործունեությունից բողոքների ու հարցումների համար նոր հարթակ է ստեղծվել:
Այս առնչությամբ ՀՀ արդարադատոնթւայն նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի 524-Ն որոշմամբ ներդրվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից վարվող հարցումների միասնական www.e-request.am հարթակը: Հարթակի նպատակն է քաղաքացիներին ընձեռել հնարավորություն էլեկտրոնային եղանակով ներկայացնել հարցում, դիմում կամ բողոք տեղեկատվություն տնօրինող պետական մարմիններին և էլեկտրոնային եղանակով ստանալ պատասխան:
Որոշման հիման վրա առաջիկա ամիսների ընթացքում նախատեսվում է արդիականացնել բոլոր պետական մարմինների էլեկտրոնային կայքերը՝ նախատեսելով միասնական պաատուհան էլեկտրոնային եղանակով հարցումներ ներկայացնելու համար: Նշված միասնական պատուհանի միջոցով քաղաքացիները մուտք կգործեն էլեկտրոնային հարցումների միասնական www.e-request.am հարթակ, որի միջոցով կուղարկեն համապատասխան հարցումներ, ինչպես նաև հնարավորություն կստանան գնահատել համապատասխան պետական մարմինի կողից մատուցվող ծառայությունների որակն ու ժամկետները:
Հատկանշական է, որ Հարթակում առկա վիճակագրական պատկերներից երկուսը ձևավորվում են քաղաքացիների կողմից ներկայացված կարծիքի հիման վրա՝ հաշվի առնելով իրենց գոհունակությունը տեղեկատվություն տնօրինող պետական մարմինների կողմից ներկայացված պատասխանի բովանդակությունից և պատասխան գրության ներկայացման ժամկետից:
Միաժամանակ, վիճակագրության ձևավորման այս մոդելը խթան կհանդիսանա պետական մարմինների կողմից իրականացվող գործունեության և մատուցվող ծառայությունների որակի բարձրացման համար:
Բացի այդ՝ հաշվի առնելով էլեկտրոնային կառավարման գործիքների զարգացման միտումները Հայաստանում, անխուսափելի է դառնում թղթային փաստաթղթաշրջանառությանը զուգահեռ էլեկտրոնային նորարար գործիքների ստեղծումը՝ դրանով իսկ նպաստելով վարչարարության ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01