Ազգային ժողովը մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանին ընտրվեց Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում, ինչը նշանակում է, որ խորհրդարանում Փաշինյանի տեղը թափուր է մնացել:
Նիկոլ Փաշինյանը պատգամավոր է ընտրվել ռեյտինգային ընտրակարգով թիվ 4 ընտրատարածքից (Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններ), հետևաբար խորհրդարանում նրան կփոխարինի նույն ընտրատարածքում «Ելք» դաշինքի ցուցակում նրանից հետո շատ ձայներ հավաքած թեկնածուն:
Թիվ 4 ընտրատարածքում «Ելք» դաշինքի ցուցակում Նիկոլ Փաշինյանից հետո ավելի շատ ձայներ հավաքած թեկնածուն Ալեն Սիմոնյանն է: Նիկոլ Փաշինյանը հավաքել էր 11 հազար 513 ձայն, իսկ Ալեն Սիմոնյանը՝ 1870 ձայն: Ալեն Սիմոնյանն այս պահին Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ է:
Մինչ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությունը պատգամավորական մանդատները վայր դնելու դիմումներ են ներկայացրել նաև ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Ավալյանը: ՀՅԴ համամասնական ցուցակում Աղվան Վարդանյանին հաջորդում է Ռուզաննա Առաքելյանը, իսկ Գրիգոր Ավալյանը պատգամավոր է ընտրվել ռեյտինգային ընտրակարգով թիվ 13 ընտրատարածքից (Տավուշի մարզ): Նրանից հետո ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն Հակոբ Հակոբյանն է:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01