Մոսկվայում՝ Կարմիր հրապարակում, մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 73-րդ տարեդարձին նվիրված ռազմական շքերթը։
Ինչպես տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը՝ տոնական շքերթի հրամանատարությունը կստանձնի ՌԴ ԶՈւ Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Օլեգ Սալյուկովը։
Կարմիր հրապարակում անցկացվող շքերթին մասնակցում է ավելի քան 13.000 զինծառայող, ներգրավված է 159 միավոր ռազմական տեխնիկա և ժամանակակից սպառազինություն, 75 ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռ։
Այս տարի շքերթին կցուցադրվեն սպառազինության նորագույն տեսակներ՝ «Корсар» և «Катран» անօդաչու թռչող սարքեր, «Уран-6» և «Уран-9» ռոբոտատեխնիկական համալիրներ, «Тор-М2» զենիթահրթիռային համալիրի մարտական մեքենա։ Կցուցադրվեն նաև «Тигр» մեքենաներ, Т-72БЗ տանկեր, «Мста-С» ինքնագնաց հաուբիցներ, «Ярс» հրթիռային համալիրներ, «Панцирь-Cl» համալիրներ և այլն։
Ընդհանուր առմամբ, ՌԴ տարածքում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 73-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու է ավելի քան 145.000 զինվորական, ներգրավվել է ավելի քան 2.300 միավոր ռազմական տեխնիկա, ինչպես նաև 110 ինքնաթիռ և ուղղաթիռ։
Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախկին ԽՍՀՄ անդամ երկրների առաջնորդներին և Ուկրաինայի ու Վրաստանի քաղաքացիներին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 73-րդ տարեդարձի կապակցությամբ։
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01