Tert.am -ի հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադառնում է հարցին, թե արդյոք վայր կդնի ԱԺ փոխնախագահի մանդատը:
- Պարոն Շարմազանով, խմբակցության անդամների, անձամբ Ձեր այն հայտարարությունից հետո, որ դառնում եք ընդդիմություն, մամուլը գրեց, որ ԱԺ ղեկավարությունը՝ ԱԺ նախագահ , փոխնախագահներ պետք է հրաժարական տան, քանի որ ընդդիմությունը կարող է ունենալ 1 փոխնախագահի պաշտոն:
-Ես կարող եմ ասել իմ անունից. ես 3 անգամ առաջադրվել եմ ԱԺ փոխնախագաhի պաշտոնում և 3 անգամ ընտրվել եմ պատգամավորների բացարձակ ձայներով: Իմ առաջադրվելը եղել է ոչ թե անձնական, այլ կուսակցական որոշում: Եթե լինի խմբակցության որոշում կամ որևէ առաջարկ կուսակցությունից, մեկ վայրկյան չկասկածեք, որ որպես «Հայաստանի հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ, կենթարկվեմ որոշմանը:
Կուսակցությունը կառաջարկի՝ 1 վայրկյան հետո դիմումս կգրեմ: ԱԺ –ում հավատարմագրված լրագրողները ականատեսն են, որ պաշտոնը ինձ, բացի ծառայողական մեքենայից, պատասխանատվության բարձր զգացումից, պետությանը ծառայելու հնարավորությունից այլ բան չի տվել: Ես ինչքան էլ աշխատեմ, որտեղ էլ աշխատեմ, ծառայելու եմ ՀՀ-ին: Չեմ ուզում զբաղվել ինքնագովազդով, բայց իմ յուրաքանչյուր գործում և խոսքում պատասխանատվություն եմ կրել, բացառապես ծառայել եմ ՀՀ-ին և շարունակելու եմ ծառայել՝ անկախ նրանից՝ կլինի պատգամավորի պաշտոն, ԱԺ փոխնախագահի, թե շարքային հանրապետականի:
Եվ ասեմ նաև, որ կյանքը ո՛չ սկսվում, ո՛չ ավարտվում է ԱԺ փոխնախագահի պաշտոնով:
-Երեկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց առաջ հայտարարեց., որ 10+1 ձայնով կօժանդակեք վարչապետի ընտրությանը, սակայն եղավ 10+3:
-Դրա մասին չեմ ուզում խոսել, խմբակցության ղեկավարը դրա մասին կխոսի:
-Իսկ պահանջվելո՞ւ է, որ վայր դնեն մանդատը:
-Մենք որևէ մեկից մանդատ չենք պահանջելու, ԱԺ նախագահն էլ, խմբակցությունն էլ, եթե հիշում եք, Գրիգոր Ավալյանի հրաժարականից հետո պատասխանեց, որ մենք որևէ մեկի կամքի վրա չենք բռնանում: Ժամանակը կգա՝ դուք էլ, մեր սիրելի ժողովուրդն էլ կհասկանա, որ Հանրապետականի նման հանդուրժող և ժողովրդավար կուսակցություն չի եղել: Օրը կգա, բարին՝ հետը, ժամանակը բոլորին քաղաքական գնահատականը կտա:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01